Ով է Արցախի մասին կեղծ լուր տարածող սկզբնաղբյուրը և ինչ քայլեր են ձեռնարկում Արցախում նրան հայտնաբերելու համար

Հունվարի 6-ին համացանցում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ իբր Արցախում ծեծի է ենթարկվել ոմն Ջեյմ Մարկոսյան, ով ֆրանսիահայ է: Տեղեկության մեջ նաև նշվում էր, որ վերջինս սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է: Այս ինֆորմացիան նույնիսկ հասցրեցին վերահրապարակել մի քանի առաջադեմ լրատվամիջոցներ, որոնք ավելի ուշ դրանք հեռացրեցին: Հարկ է նշել, որ լուրը տարածվելուց հետո այն հերքող հայտարարությամբ հանդես եկան Արցախի իշխանությունները՝ հայտնելով, որ նման ահազանգ չի ստացվել: Ավելի ուշ էլ պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել այլ երկրում, տարիներ առաջ ու կապ չունի հայերի հետ, իսկ ծեծվողն էլ այլ ազգի ներկայացուցիչ է: Իսկ ո՞վ էր լուրը տարածող սկզբնաղբյուրը: Analitik.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվության ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանը նախ ասաց, որ նման անուն ազգանունով անձնավորություն իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ ոստիկանություն չի դիմել. «Բացի դա, բուժհաստատություններից էլ նման ահազանգ չի եղել: Եթե իրականում նման անձնավորություն կա ու նրան ծեծել են, եթե նույնիսկ նա չի դիմում ոստիկանություն, ապա բուժհաստատություն ներկայանալու դեպքում այնտեղից ահազանգ է լինում»: Պարոն Հարությունյանի խոսքերով , Արցախի Հանրապետությունում նման անուն ազգանունով անձնավորություն չկա: Ինչ վերաբերում է սկզբնաղբյուրին, Հարությունյանը նշեց, որ յուրաքանչյուր լուր մանրակրկիտ ստուգման է ենթարկվում. «Իսկ թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվում լուրը տարածողին հայտնաբերելու ուղղությամբ, չենք կարող ասել: Միայն կասեմ, որ այդ լուրը տարածվելուց հետո Ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է սկսել տվյալ տեղեկատվության իսկությունը պարզելու ուղղությամբ»:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am