«Դուխովը» հասավ Ղազախստան և «քաշեց» տեղի հայությանը. ի՞նչ անել այսուհետ (Տեսանյութ)

  Նոր տարվա խոզաբդային թմբիրից արթնացող մեր «դուխով» հասարակությունն իր համար վդրուգ պարզել է, որ Ղազախստանի քաղաքներից մեկում` Կարագանդայում, բազմահազարանոց հակահայկական ցույցեր են տեղի ունենում, և հնչում են անգամ կոչեր հայերին վտարել երկրից: Իմ «բդասեր» հասարակությանը ներկայացնեմ խնդրի ամբողջ եղելիությունը: Իսկապես, կենցաղային հողի վրա քաղաքի ռեստորաններից մեկում հայերի և ղազախների միջև վեճ է տեղի ունեցել, ինչի արդյունքում մարդ է զոհվել: Դրանից հետո «շատ պատահական կերպով» մարդիկ սկսեցին «ինքնակազմակերպվել» և «լավագույն ադրբեջանական ավանդույթներով» սկսեցին խիստ հակահայկական հռետորաբանությամբ հակահայկական ցույցեր իրականացնել, ինչից հետո քաղաք մտան հատուկ ջոկատայինները, ոստիկանները, բայց իրավիճակը, միևնույն է, շարունակում էր շատ թեժ մնալ: Այդ նույն ժամանակ մեր «դուխով» կառավարությունը, հավանաբար, նույնպես ամանորյա հոգսերով էր զբաղվում, և արագ ու պատշաճ կերպով արձագանք չտվեց կատարվածին, ինչը և արդեն լուրջ հետևանքերի է հանգեցրել Ղազախստանի ներսում: Տեղեկացնեմ իմ «դուխով» հայրենակիցներին ու կառավարությանը, որ Ղազախստանում ապրում է ավելի քան 25 հազար հայ,այդ երկրում մենք 14 շրջաններում ունենք հայկական մշակութային կենտրոններ, իսկ հայերն այդ երկրում բավականին կայացած և հարուստ խավ են համարվում, և միշտ էլ շատ հարգված են եղել Ղազախստանի իշխանության կողմից: Ասեմ ավելին` մեր 25 հազարանոց համայնքն իր տրանսֆերտներով դեպի Հայաստան իր կայուն երկրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանից հետո, ինչը խոսում է նրա մասին, որ ղազախստանյան համայնքը համակարգային օգուտ է բերում Հայաստանին: Նկատեք, որ 25 հազարանոց հայությունը ավելի շատ է Հայաստանին օգնում, քանի ընդհանուր 2-միլլիոնանոց ամերիկյան կամ ֆրանսիական համայնքը, որին այդքան քնքշանքով է վերաբերվում մեր գործող կառավարությունը: Խիստ հավաստի տեղեկությունների համաձայն` Ղազախստանում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո այդ երկրով մեկ հայ գործարարաներին տարբեր պատրվակներով տարբեր հարցաքննությունների են կանչում, և օդի մեջ անգամ զգացվում է, որ մեր հայրենակիցներին սկսել են «պրեսինգի» ենթարկել, ինչը կարող է բացասական հետևանքների հանգեցնել, ընդհուպ մինչև երկրից հեռանալը: Վերջում խոսենք «դուխով» քաղաքականության մասին, որ պարզ լինի` ինչ է կատարվում: Տարիներ ի վեր Հայաստանի իշխանություններին հաջողվում էր պահպանել փխրուն բալանսը ոչ միայն ՀԱՊԿ-ի պաշտոնական մարմինների ներսում, այլ նաև ապահովվում էր հայկական համայնքների անխնդիր գոյությունը թե՛ ՀԱՊԿ անդամ-երկրներում, և թե՛ ամբողջ ԱՊՀ տարածքում: Դրանից օգտվում էին թե մեր սովորական քաղաքացիները, ովքեր կարողանում էին այդ երկրներում արարել, աշխատել, ստեղծագործել, և դեռ մի բան էլ` օգնում էին մեր երկրին: Իսկ մեր Հայաստանը դրա հետ մեկտեղ էժան գներով զենք էր ստանում, գազ էր ստանում, հայերին ամեն տեղից դեպորտ չէին անում, և այս փխրուն բալանսը լավ թե վատ, բայց օգուտ էր բոլորին: Բայց երբ որ Հայաստանում իշխանության են գալիս մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում ոչ մի բարիք չեն ստեղծել, ֆեյսբուքյան իրականությունից այն կողմ բան չեն տեսել, և միջպետական հարաբերությունների մանկապարտեզային պատկերացումներ ունեն, դա բերում է նրան, որ գազը Հայաստանի համար թանգանում է, հայերեն Ղազախստանում նեղում են, զենքի նոր խմբաքանակներն ուշանում են, ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը կորցնում ենք, գրեթե բաց առճակատման ենք դուրս գալիս Մոսկվայի հետ, և այդ սաղ «դուխով»-ի պատճառով վերջում տուժում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու հայոց պետականությունն առհասարակ: Մի բան էլ վերջում. վաղը-մյուս օրը որ գազը թանկացավ արդեն մեր սպառողների համար, իսկ հայերին սկսեցին դեպորտ անել Ղազախստանից, Բելառուսից, Ռուսաստանից, հայկական կողմն ի՞նչ է անելու: Նշված երկրների դեսպանատների առջև «դուխով հուժկու ցույցե՞ր» է անելու, թե՞ այդ դեպորտ արած քաղաքացիների ֆինանասական կորուստները Սորոսի փողերով են կոմպենսացնելու: Աթափվեք, քանի ուշ չէ: Երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը պետք է ոչ թե «դուխով» լինի, այլ խելքով: Իսկ երբ որ դու այլ երկրների առաջին դեմքերին խորհուրդ ես տալիս «ադապտացվել հայաստանյան իրողություններին», իրենք միշտ շատ կոշտ են արձագանքելու դրան, ինչից տուժելու են սովորական մարդիկ: Կարինե Մամիկոնյաննի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am