Վանդալիզմ Արմավիրի մարզում

Այսօր՝ հունվարի 7-ին, SHAMSHYAN.com են դիմել Արմավիրի մարզի Մեծ Արմավիր գյուղի բնակիչ, 39-ամյա Մրազ Ալոյանի հարազատները, ովքեր զայրացած ներկայացրել են, թե ինչպես են հայտնաբերել, որ իրենց կողմից տարիներ շարունակ խնամված մի քանի տեսակի կեռասի ծառերը անհայտ անձի կամ անձանց կողմից վնասվել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Մ. Ալոյանի մայրն ասում էր. «5 տարի առաջ Ռուսաստանում արտագնա աշխատող տղաս գումար ուղարկեց, մի քիչ էլ վարկով գումար վերցրեցինք, 1,2 հա տարածքում մի քանի տեսակի կեռասի ծառեր տնկեցինք: Երեխայի նման պահել ենք: Անգամ էն վատ տարիներին, երբ գյուղում ջրի խնդիր է եղել, տանից դույլերով ջուրը բերել ու ծառերը ջրել ենք: Ավելի քան 350 ծառ ենք ունեցել: Այս տարի արդեն պետք է բերք տար: Սակայն հունվարի 4-ին տեղեկացանք, որ այգու դաշտում մոտ 250 ծառ կոտրել են: Ամսի 5-ին դիմել ենք Արմավիրի ոստիկանություն, եկել են, տեսել են, նկարել ու գնացել: Թուրքը որ թուրք է, եթե կոտորում է մարդկանց, ապա բնությանը ձեռք չէր տալիս: Մեր կարծիքով, սա մեկ մարդու ձեռքի գործ չէ, խմբակային է և ծառերի նկատմամբ ցուցաբերել են թուրքից բեթար վերաբերմունք: Մեր ընտանիքը երկար տարիներ զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով և ուրախացել էինք, որ այս տարի ծառերը բերք են տալու: Բայց տականքը կամ տականքները էդ մատղաշ ծառերի հերն անիծել են: Ոչ մի ծառ պիտանի չէ, ոնց որ երեխուդ պահես, ու արդեն պետք է իր քայլերն անի, բռնես, սպանես: Ճիշտն ասած մի քիչ հավատ ունենք, որ Արմավիրի ոստիկանները կբռնեն բարբարոսներին, ովքեր արժանի պատիժ կստանան, բայց միևնույն է, ցավը ամոքել չի լինի: Քրտինքով պահած էս ծառերը էլ վերականգնել չի լինի»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղացիները, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Զայրացած էինք, որ նման բարբարոսություն է կատարվել, բայց նաև զարմացած ենք, որ դա կատարվել է Մրազի ընտանիքի հետ: Գյուղում էս ընտանիքը ամենահարգվածներից է: Ոչ ոքի թթու խոսք անգամ ասած չկան: Միշտ բարին է բոլորին կամեցել, ու հիմա մեր միջի տականքը իր սև գործն է արել գյուղում հարգված ընտանիքի նկատմամբ: Գոնե ոստիկանները հայտնաբերեն, մենք էլ իմանանք, թե ով կամ ովքեր են եղել էդ «տապորները»»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am