ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերություններն ու սիրիական հակամարտությունը:
Ինչպես նշում է rt.com-ը, հանդիպման ընթացքում Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին:
Նա նաև ընդգծել է, որ ամերիկա-իսրայելյան հարաբերությունները պատմության ընթացքում լավագույն վիճակում են:
«Մենք այժմ ունենք պատմության մեջ լավագույն ամերիկյա-իսրայելյան հարաբերությունները: Վաշինգտոնը հաստատակամ է պահպանել այդ հարաբերությունները, քանի որ երկու պետությունները պետք է միասնական լինեն նման բարդ ժամանակներում: Բացի այդ, Վաշինգտոնը ջանք ու եռանդ չի խնայի Իսրայելի անվտանգության ապահովման համար: Դիմում եմ յուրաքանչյուր երկրի՝ լինի այն տարածաշրջանում կամ դրանից դուրս, եթե որևէ կասկած կա ԱՄՆ-ի՝ Իսրայելի ինքնապաշտպանությանն ուղղված աջակցության վերաբերյալ, ապա ևս մեկ անգամ այդ մասին մտածեք»,-գրել է ասել է Բոլթոնը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը