«Այնպես չէ, որ պարոն Բագրատյանի հետ լիովին համաձայն ենք, բայց…». Էդուարդ Աղաջանյան

«Կառավարության գործունեության և կառուցվածքի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որ դեռևս պաշտոնապես չի հրապարակվել, այլ միայն արտահոսքի արդյունքում է հայտնի դարձել լայն հանրությանը, արդեն իսկ խիստ քննադատությունների թիրախ է դարձել։ Նախարարություններից շատերը շուտափույթ կառավարություն են ներկայացրել օրինագծի վերաբերյալ իրենց առաջարկները, իսկ ավելի ճիշտ՝ իրենց դժգոհությունները։ Տնտեսագետներն ու վերլուծաբանները բազմաթիվ հարցեր են հնչեցնում՝ ինչո՞ւ է կառավարությունը դա անում, ի՞նչ հարց է լուծում, ինչո՞ւ է շտապում, ինչքա՞ն մարդ է գործազուրկ դառնալու, և այլն։ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, մասնավորապես, գտնում է, որ կառավարությունը ոչ միայն պետք է ասեր՝ քանի նախարարություն է թողնում, այլ պետք է հրապարակեր կազմակերպական աղյուսակները, և, եթե ցանկանում է 15-20 մլրդ դրամ տնտեսել, ի վերջո, ազատված մարդկանց աշխատանքի տեղավորելու խնդրի վրա ավելի շատ է ծախսելու։ Նա անթույլատրելի և աբսուրդ է համարում ֆունկցիոնալ նախարարությունը միացնել արտադրական նախարարությանը, ինչպես, օրինակ՝ Գյուղատնտեսության նախարարությունը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը։ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, սակայն, նախագծի քննադատություններին հանգիստ է վերաբերվում։ 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դրանով էլ այն նախագիծ է, վերջնական տարբերակ չէ։ «Այնպես չէ, որ պարոն Բագրատյանի հետ լիովին համաձայն ենք, բայց նախագիծը դրված է շրջանառության, որպեսզի բոլոր գերատեսչություններից մենք համապատասխան կարծիքներ ստանանք, և այդ կարծիքներն ամենևին ֆիկտիվ բնույթ չեն կրելու։ Սա վերջնական որոշում չէ, սա նախագիծ է ընդամենը, և, բնականաբար, բոլոր գերատեսչություններից ստացված կարծիքները, դիտողություններն ու առաջարկները կքննարկվեն, հաշվի կառնվեն։ Արձանագրենք, որ այս պահին վերջնական որոշում կայացված չէ, դա երկարատև պրոցես է, և որոշված է, որ դրա միջով մենք պետք է անցնենք։ Թե ինչքան կտևի, այդ տեսակետից մենք որևէ սահմանափակում չունենք, մեզնից պահանջված ամբողջ ժամանակից կօգտվենք, որպեսզի առավել հիմնավոր ու փաստարկված որոշում կայացնենք, որպեսզի հանրության համար ևս պարզ լինի, թե մենք ինչ արեցինք, դրա արդյունքում ինչ կորցրեցինք և ինչ ձեռք բերեցինք։ Ու դա պետք է լինի առավել պարզ ու հասանելի հասարակության համար»,- ասաց Է.Աղաջանյանը։ Հարցին՝ այսինքն՝ շտապողականություն չկա՞, նա պատասխանեց, որ, եթե մինչև որոշումը կայացնելը չունենան բոլոր հիմնավոր փաստարկները, թե ինչո՞ւ են դա անում, ո՞ւր են գնում, արդյոք կա՞ն հաշվարկներ դրա տակ, թե՞ ոչ, չունենան բոլոր հարցերի պատասխանները, չեն պատրաստվում գնալ այդ լուծման. «Եթե մենք մինչև ԱԺ գալիք նիստ հասցնենք այդ բոլոր հարցերի պատասխանները գտնել և հանրությանը ներկայացնել, շատ հնարավոր է, որ մինչև առաջին նիստ դա տեղի ունենա»։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am