«Իշխանությունը խոշոր սխալների իրավունք չունի». Ստյոպա Սաֆարյան

2019-ին Հայաստանի առաջնային մարտահրավերը լինելու է տնտեսության մոդեռնիզացիան։ Նման տեսակետ 168 ժամի հետ զրույցում հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը։ «Նոր կառավարությունը ծրագիր է հաստատելու, և սա շատ վճռորոշ մեկնակետ է, այնպես, ինչպես ընտրություններն են։ Ընտրություններով ՀՀ իշխանության ապալեգիտիմության դարաշրջանն ավարտվեց, այժմ այն և՛ համակարգն է չափազանց լեգիտիմացրել, և՛ բավականին մեծ սպասումներ է առաջացրել հասարակության շրջանում։ Այս իմաստով իշխանությունը խոշոր սխալների իրավունք չունի»,- ասաց Ս.Սաֆարյանը։ Ըստ նրա՝ առաջնային է անվտանգության ամրապնդման խնդիրը, և Հայաստանն ուղղակի ստիպված է վերանայել իր և Արցախի անվտանգության ավանդական բոլոր կոնցեպտները, փաստաթղթերը և սկզբունքները. «Երբ մենք դա անենք, կարող ենք արդեն խոսել, որ կարող ենք զարգացման և անվտանգության ֆունկցիան մեր իրականացնել։ Ընդ որում՝ անվտանգություն ի նկատի ունեմ լայն իմաստով՝ արտաքին քաղաքականությունից սկսած՝ մինչև ներքին քաղաքականություն, որոնք մեկը մյուսին պետք է սնուցեն»։ Թե ի՞նչ է սպասվում արտաքին խոշոր գործընկերների հետ հարաբերություններում՝ Իրան, ԱՄՆ, ՌԴ, Ս.Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի համար առանցքային նշանակության երկրները շատ հաճախ միմյանց հետ շատ դաժան հակադրության փուլում են՝ ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Ռուսաստան. «Մենք ունենք երկու հակառակորդներ, որոնք տարիների ընթացքում գնալով ավելի անկանխատեսելի և անվերահսկելի են դարձել միջազգային մեխանիզմների ու հանրության կողմից, և այս կտրվածքով, իհարկե, խնդիր ունենք այս բոլոր մարտահրավերներին հանգամանորեն անդրադառնալու ու գնահատականներ տալու»։  

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am