Գյումրիում թալանել են Ամանորի մեկնած քաղաքացիների տները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, 2 առանձնապես խոշոր չափի գողության դեպքեր են տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել Մազմանյան փողոցի բնակիչ՝ 40-ամյա Էդիկ Ոսկանյանը և հայտնել, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 17։30-ից մինչև հունվարի 5-ի 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հավանաբար իմանալով, որ տան անդամները այդ օրերին տանը չեն լինելու, տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակների պատուհանները բացել են, ներս մտել տուն, տակնուվրա արել գույքը և այնտեղից հափշտակել 1 մլն 500 հազար դրամ։ Երեկ նոյն Ոստիկանության բաժին է դիմել նաև Փանյան փողոցի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Բադոյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 19։00-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, հավանաբար իմանալով, որ տան անդամները բացակայում են, կոտրել են ննջասենյակի պատուհանի ապակին, մտել տուն և ննջասենյակներում պահվող զարդատուփերից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր։ Ընդհանոր գումարը կազմում է մոտ 2 մլն դրամ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված 2 գողության փաստերով Ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
ՀՀ-ն արդադատության արդյունավետության գործոններով համարվում է «ճնշված» երկիր. «Լույս» հիմնադրամ Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման Միայն ու միայն անվտանգ վերադարձ․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն բացատրեց (video) Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում Իրանը երկու պայման է դրել ԱՄՆ-ի առաջ․ ամեն ինչ վերջանալու է․ Հայկ Նահապետյան (video) Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը Պարոն Թոխատյա՛ն, էդ «ահաբեկչին» չի կարելի համեմատել․ Անժելա Թովմասյան (video) IDF ուժերը հայտնաբերել են «Ու՞ր է ստեղ տղամարդկությունդ, այ Ալիևի «տասովշիկ» »․ Արման Թաթոյան (video) Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է. պատգամավոր Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Աստված էդ մատդ ինչ է անելու․ քաղաքացի (video) Սա միակ բանն է, որ կարող եմ ասել այս հարցով․ Պեսկով Իրանը հերքել է տեղեկությունները «Էս անդաստիարակին անջատեք». Արամ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին (video) Իրաքը դեմ է արտահայտվել Ժողովու՛րդ, պատերազմ չի լինելու․ դրա համար պետք է Նիկոլին հեռացնենք․ Հայկ Նահապետյան (video) «Հեզբոլլահը» հարձակվել է իսրայելական բազայի վրա Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի առաջատարներից է ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Արցախի ֆոնին նկարված արցախցիներին․ Ռոման Երիցյան (video) «Լա՛վ լսեք Փաշինյանի հանցագործությունը»․ Արծվիկ Մինասյանը՝ Սրբուհի Գալյանին (video) Փաշինյանը փորձում է Կարապետյանին ու ընդդիմադիր ուժերին ճակատային «լեզվակռվի» մեջ ներքաշել․ քաղաքագետ Ոսկու գինը կտրուկ անկում է գրանցել Մասյացոտնի թեմը հրավիրում է Մեծ Պահքի հոգևոր ճամփորդության վերջին միասնական ժամերգությանը ՀՀ-ն Ադրբեջանին ենթակա տարածք են սարքում․ Ալիևը կորոշի, թե ինչ սահմաններ կունենանք, ինչ կաթողիկոս #ՈՒՂԻՂ․ Նիկոլը 55 մլն դոլար է թալանել ընտրություններից․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am