«Ադրբեջանի դրոշներով սոցցանցերի օգտատերերին, ցավոք, մեկ այլ երկրում հաջողվեց հակահայկական ակցիա հրահրել». Հովհաննես Մանուկյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ղազախստանում լարված իրավիճակին: «Ղազախստանում հայերի համար իրավիճակն այնքան է լարվել, որ տեղի իշխանությունները ստիպված են եղել միջամտել: Վերջին տեղեկություններով հետաքննություն է սկսվել ազգային և կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով: Իրավիճակը Ղազախստանի Կարագանդա քաղաքում պայթյունավտանգ է: Ընդդիմադիր ուժերը այս բողոքի ակցիան օգտագործում են մարդկանց դժգոհության ալիքը փողոց հանելու, իսկ առանձին խմբեր` իրենց նեղ շահերի ջրաղացին ջուր ավելացնելու նպատակով: Ադրբեջանի դրոշներով սոցցանցերի օգտատերերին ցավոք մեկ այլ երկրում հաջողվեց հակահայկական ակցիա հրահրել, որի մասնակցիները վանկարկում էին ծայրահեղական կոչեր, ընդհուպ մինչև՝ վառել հայերին... Տեղի հայերը վախեցած ու զարմացած են: Ունևոր հայերի պատկանող սննդի և այլ բիզնես օբյեկտներն արդեն քանի օր է ոստիկանների շուրջօրյա հսկողության տակ են: Ցավալի է, որ ամանորի նախօրեին տեղի ունեցած սպանության դեպքը, որի մեջ ոչ միայն հայեր են կասկածվում, ադրբեջանական ուժերին հաջողվեց օգտագործել ընդդեմ հայերի: Ղազախական մամուլը լի է իրարամերժ և աղճատված տեղեկատվությամբ: Ղազախներին հունից հանել է սադրիչների հայտարարությունը, որ սպանությունն իրականացվել է կրոնական կամ ազգային հողի վրա: Ադրբեջանական հրահրիչներից զատ, այլ ներքին խմբեր ևս փորձում են իրենց շահը ստանալ իավիճակից` կոչ անելով սահմանափակել հայազգի բնակչության քաղաքացիական իրավունքները, մասնավորապես արգելել առանձին գործունեության տեսակներով զբաղվել, մասնակցել ճանապարհաշինարարական պետական գնունմներին, վերանվանել ղազախերեն հայերին պատկանող սննդի օբյեկտները և այլն: Կառավարությանը ժամ առաջ անհրաժեշտ է բոլոր հնարավոր խողովակներով ներազդել իրավիճակի զարգացման վրա, հնարավորինս շուտ հարթել լարվածությունը և ապահովել մեր հայրենակիցների և տեղում գտնվող Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը: Խնդրի բարդության ընկալմամբ հանդերձ, այդ թվում նաև Ղազախստանի քաղաքական ղեկավարության հետ բազմակնճիռ հարաբերությունների համատեքստում, հորդորում եմ շտապ գործողություններ ձեռնարկել վտանգի ծավալների մեծացումը կանխելու համար»,- գրել է Հովհաննես Մանուկյանը:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am