Բակի երիտասարդները ծեծի են ենթարկել 80-ամյա քաղաքացուն

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել 80-ամյա քաղաքացուն ծեծի ենթարկելու՝ Վարդգես Գասպարիի Facebook-յան գրառման վերաբերյալ և հերքել ոստիկանության ուղղված անգործության մեղադրանքը։ Ոստիկանության տարածած պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Վարդգես Գասպարին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, իբր իրավապահների հանցավոր անգործության զոհ են դարձել շենքի ամենատարեց և անպաշտպան բնակիչները։ Գրառման մեջ ասվում է, որ օգտատիրոջ 80-ամյա հարևանի բնակարան են ներխուժել ագրեսիվ անձիք և դաժան ծեծի ենթարկել նրան և նրա տիկնոջը։ «Մեր բակում առկա իրավիճակի և խուլիգանությունների մասին ոստիկանությանը ես արդեն 3 ամիս բողոքում եմ, բայց ապարդյուն...»,- հայտնում է Վարդգես Գասպարին: Նախ տեղեկացնենք, որ տարածքը սպասարկող՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում օրինական ընթացք են տրվել թե՛ հրապարակման մեջ հիշատակվող տարեց քաղաքացու, թե՛ Վարդգես Գասպարիի բոլոր ահազանգերին և հաղորդումներին։ Առանձին դեպքերով կան և՛ նախապատրաստված նյութեր, և՛ հարուցված քրեական գործեր։ Հրապարակման մեջ նկարագրվող դեպքի վերաբերյալ․ Հունվարի 2-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Դեմիրճյան 17 շենքի բնակիչ, 79-ամյա Հ․ Մ․-ն և հայտնել, որ իրենց հարևան բակերից մի քանի երիտասարդներ, ում ինքը միշտ նկատողություն է անում բնակիչների հանգիստը խանգարելու համար, այսօր իր տանն իրեն ծեծել են: Ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած ծառայողներին Հ. Մ․-ն հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 18.35-ին, 16-ամյա Հ․ Գ․-ն իր բնակարանում հարվածներ է հասցրել իր գլխին՝ պատճառելով վնասվածք: Նույն օրը, ժամը 21.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 16-ամյա Հ. Գ․-ն հաղորդում է տվել, որ ժամը 19.00-ին 79-ամյա Հ. Մ․-ն վիճել է իր հետ, որի ընթացքում հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am