Տան միակ մինուճար, հայի ձեռքով հրազենային վնասվածք ստացած 19-ամյա զինվորի ծնողների հույսը Նիկոլ Փաշինյանն է

SHAMSHYAN.com-ը 2018 թ.-ի դեկտեմբերի 17-ին տեղեկություն էր հրապարակել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկում զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու մասին, երբ 19-ամյա զինվորը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել էր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղից էլ Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի զինվորական հոսպիտալ: Այսօր՝ հունվարի 5-ին, 19-ամյա զինվորի ՝ Ռաֆիկ Վահանյանի հարազատները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Մանկուց մեր մինուճար տղային սովորեցրել ենք հայրենասիրություն, նա բարձր առաջադիմությամբ ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը, այնուհետև ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ինքնակամ կիսատ է թողել ուսումը և մեկնել ծառայության: Ծառայությունը անցկացնում էր Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում: Ամեն անգամ նրա հետ խոսելիս, միշտ ասում էր. «Հպարտ եմ, որ Արցախի Հանրապետությունն եմ պաշտպանում, հպարտ եմ, որ առաջնագիծը պաշտպանող տղերքից եմ», ու միշտ ասում էր. «Իմ ծառայության միջոցով պաշտպանում եմ նաև Հայաստանի քաղաքացիներին, ծնողներիս, իմ ընտանիքը»: Չարաբաստիկ լուրի մասին տեղեկացանք 2018 թ.-ի դեկտեմբերի 16-ին, որ երեխան աչքի մասում հրազենային վնասվածք է ստացել: Մեր երկար աղմուկից հետո Ստեփանակերտի հոսպիտալից երեխային տեղափոխեցին Երևան՝ Մուրացանի հոսպիտալ, որտեղ մի որոշ ժամանակ մնալուց հետո երեխան իր բուժումը շարունակում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Մեզ այս պահին այնքան չի հետաքրքրում կատարողին ու նրա հրամանատարներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, որքան երեխայի առողջությունը: Երեխան վախի մթնոլորտում մեկ այլ հիվանդություն էլ է ձեռք բերել՝ արյան լեյկոզ ու անգամ վախենում ենք այդ մասին երեխային ասել: Հայաստանում հնարավոր չէ ոսկրածուծի փոխպատվաստում կատարել, անգամ այդ մասին մեզ հետ զրույցում ասում են բժիշկները: Մեր հույսը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է, քանի որ վստահ ենք՝ նա շատ լավ գիտի ինչ բան է զինվորի ծնող լինելը, քանի որ նա էլ կարող էր որոշ մարդկանց նման իր երեխային չուղարկել ծառայության, բայց նա նույնպես իր տղային ծառայության ուղարկեց Արցախի Հանրապետություն ու մենք որպես ծնող, որպես հայ մարդ ցանկանում ենք բոլոր զինվորներին, այդ թվում՝ Ն. Փաշինյանի տղային, բարի ծառայություն, բարի վերադարձ, որ նրանք առողջ վերադառնան իրենց ընտանիքներ: Հիմա մենք էլ Ն. Փաշինյանից խնդրում ենք, որ թեկուզ աչքից վիրավոր մեր տղային օգնեն՝ բուժումը ստանալու արտերկրում: Անգամ անալիզի գումարները մենք բարեկամներով, այդ թվում՝ Ռուսաստանում բնակվող, մեր միջոցներով ենք հավաքել, բայց փոխպատվաստման ծախսը խոշոր չափի գումար է, իսկ մենք անգամ եթե մեր տունն էլ վաճառենք, չենք կարող այդ հարցը լուծել: Խնդրում ենք վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանին, որ նա օգնության ձեռք մեկնի հայրենիքի համար միշտ պատրաստ գտնված, հայրենակցի կողմից հրազենային վնասվածք ստացած ու որոշ վայ հայրենասերների մեղքով քար անտարբերության մատնված վիրավոր զինվորին:  

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am