Որո՞նք էին 2018–ի առանցքային ձեռքբերումները. armeniasputnik.am

Հայկական բանակի, ինչպես նաև ընդհանուր առմամբ երկրի համար 2018 թվականը բավականին հետաքրքիր տարի էր։ Քաղաքական գործընթացներն անդրադարձան նաև ԶՈւ–ի վրա, ինչպես կադրային փոփոխությունների, այնպես էլ ներուժի ու մարտունակության հետագա ամրապնդման առումով։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով` իշխանափոխությունից հետո բանակի արդիականացման և զինման ծրագրերը մասամբ վերանայվեցին, բայց ԶՈւ զարգացումն ընդհանուր առմամբ ընթացավ տրամաբանական սցենարով։ Իսկ փոփոխություններն ավելի շուտ դրական էին։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսին ասաց, որ առաջիկա տարիների ընթացքում բազմաֆունկցիոնալ ավիացիայի ստեղծման խնդիր է դրվելու։ Զուգահեռաբար բոլոր այս ամիսների ընթացքում մամուլում քննարկվեց ռուսական Су-30СМ կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունը։ Իսկ դեկտեմբերի սկզբին նախարարը հայտարարեց, որ առաջիկայում համապատասխան համաձայնագիր է ստորագրվելու։

«Գործարքն իսկապես մոտ էր ստորագրմանը։ Հիմա մնում է միայն կռահել, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ դրա վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։ Բայց Հայաստանի պաշտպանության նախարարությունում ոչ ոք չի հերքում, որ Су-30СМ–ի մասին վերջնական որոշումն արդեն կայացվել է։ Ամեն ինչ կախված է կողմերից. այդ մասին հրապարակային կհայտարարե՞ն, թե՞ ինքնաթիռները կցուցադրեն հենց որ դրանք հայտնվեն», – Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ներսիսյանը։

Նա նաև նշեց, որ ռուսական կողմը գործարքի իրականացման հարցում նույնպես որևէ առարկություն կամ խոչընդոտներ չի ունեցել։

Կործանիչների ձեռքբերումից բացի, Մոսկվան և Երևանն այժմ իրագործում են 100 մլն դոլարի զենք մատակարարելու պայմանագիրը։ Հիշեցնենք, որ խոսքն այն վարկային ծրագրի մասին է, որը ստորագրվել էր 2017 թվականի վերջին։ Ներսիսյանը կարծում է, որ ծրագրի իրականացման հարցում որոշակի առաջընթաց կնկատվի արդեն 2019 թվականին։

«Վարկն արդեն հաստատված է, բայց պետք է սահմանել սպառազինության ցանկը և ստորագրել համապատասխան պայմանագրերը։ Ցանկի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։ Ու թեև ավելի վաղ խոսվում էր, մասնավորապես, գործողության փոքր շառավիղ ունեցող «Тор М2» ԶՀՀ–ի առաքման մասին, բայց առայժմ որևէ բան ասելը դժվար է։ Այստեղ կարող է սպառազինության լայն սպեկտր լինել. և՛ այնպիսիք, որոնցով հայկական բանակն արդեն իսկ համալրված է, և՛ նոր տեսակների», – նշեց մեր զրուցակիցը։

Չի բացառվում, որ այդ գումարի զգալի մասը ծախսվի «աննկատ» բաների վրա, օրինակ` պահուստային մասերի, ինժեներական տեխնիկայի։ Այդ մասին մամուլում չեն սիրում խոսել, դրանց մասին բարձրագոչ վերնագրերով հոդվածներ գրել հնարավոր չէ, բայց դրանք երբեմն ավելի կարևոր են, քան որևէ նոր բան գնելը, նշում է մեր զրուցակիցը։

Պաշտպանության ոլորտի համար ևս մի կարևոր իրադարձություն էր Հայաստանի իշխանության հայտարարած լրացուցիչ ծախսերը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ առաջիկա 5 տարվա ընթացքում բանակի համար պետք է լրացուցիչ 2.5 մլրդ դոլար հատկացվի։ Ներսիսյանի կարծիքով` սա բավական լուրջ գումար է, որը թույլ կտա ուժեղացնել հայկական բանակն այնքան, որ Ադրբեջանի հավանական ագրեսիայի մասին ցանկացած խոսակցություն հօդս կցնդի։ «Այդ գումարը բավարար է Հայաստանի բոլոր տեսակի զորքերը կարգավորելու համար. ինչպես առկա տեխնիկան արդիականացնելու, այնպես էլ հնի փոխարեն նոր գնելու համար։ Իմ գնահատականներով` մեզ կբավականացնի նաև 1.5 միլիարդը, որպեսզի ռազմական հարթությունում Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ չունենա։ Իսկ 2.5 միլիարդը բավարար է նույնիսկ Թուրքիայի վրա զսպողական ազդեցություն ունենալու համար», – կարծում է փորձագետը։ Ինչպես հայտնի է, Հայաստանը Ռուսաստանից արտոնյալ գնով է զենք գնում։ Հետևաբար, այդ գումարով շատ բան կարելի է ստանալ` սկսած ավիացիայից, վերջացրած ժամանակակից զրահատեխնիկայով ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Նշենք, որ Հայաստանի ռազմական ծախսերը 2019 թվականին 256 մլրդ դրամ կկազմեն` 2018 թվականի համեմատ ավելանալով 12%–ով։ armeniasputnik.am

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Արցախի ֆոնին՝ Կոռնիձորում նկարված արցախցիներին ԱԱԾ-ն բերման է ենթարկել. փաստաբան ՀՀ-ն արդադատության արդյունավետության գործոններով համարվում է «ճնշված» երկիր. «Լույս» հիմնադրամ Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման Միայն ու միայն անվտանգ վերադարձ․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն բացատրեց (video) Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում Իրանը երկու պայման է դրել ԱՄՆ-ի առաջ․ ամեն ինչ վերջանալու է․ Հայկ Նահապետյան (video) Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը Պարոն Թոխատյա՛ն, էդ «ահաբեկչին» չի կարելի համեմատել․ Անժելա Թովմասյան (video) IDF ուժերը հայտնաբերել են «Ու՞ր է ստեղ տղամարդկությունդ, այ Ալիևի «տասովշիկ» »․ Արման Թաթոյան (video) Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է. պատգամավոր Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Աստված էդ մատդ ինչ է անելու․ քաղաքացի (video) Սա միակ բանն է, որ կարող եմ ասել այս հարցով․ Պեսկով Իրանը հերքել է տեղեկությունները «Էս անդաստիարակին անջատեք». Արամ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին (video) Իրաքը դեմ է արտահայտվել Ժողովու՛րդ, պատերազմ չի լինելու․ դրա համար պետք է Նիկոլին հեռացնենք․ Հայկ Նահապետյան (video) «Հեզբոլլահը» հարձակվել է իսրայելական բազայի վրա Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի առաջատարներից է ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Արցախի ֆոնին նկարված արցախցիներին․ Ռոման Երիցյան (video) «Լա՛վ լսեք Փաշինյանի հանցագործությունը»․ Արծվիկ Մինասյանը՝ Սրբուհի Գալյանին (video) Փաշինյանը փորձում է Կարապետյանին ու ընդդիմադիր ուժերին ճակատային «լեզվակռվի» մեջ ներքաշել․ քաղաքագետ Ոսկու գինը կտրուկ անկում է գրանցել Մասյացոտնի թեմը հրավիրում է Մեծ Պահքի հոգևոր ճամփորդության վերջին միասնական ժամերգությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am