Գործառույթների վերանայում, կառույցի վերակառուցում պետք է լիներ. Գրիգոր Ամիրզայանը՝ Սփյուռք նախարարության լուծարան մասին

Ֆրանսիայում «Արմենիա» միության նախագահ Գրիգոր Ամիրզայանի խոսքով՝ Սփյուռքի նախարարության լուծարման մասին նախագիծն անհանգստացնում է իրեն, որովհետև կառույցը, ըստ նրա, ամուր կապ էր ստեղծում Հայաստանի և այլ երկրներում հայկական գաղութների, այնտեղ եղած կազմակերպությունների միջև: Նա Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ նախորդ տարվանից շրջանառվող նոր իշխանությունների նախագծին, ըստ որի, օպտիմալացման արդյունքում, սփյուռքի նախարարությունը պետք է լուծարվի: «Հավատացեք, որ սփյուռքը Հայաստանի հյուպատոսությունների, դեսպանությունների գործառույթը կատարող կառույց է: Քանի որ Հայաստանը դեռ նոր անկախացած երկիր է և շատ ռեսուրսներ էլ չունի, Սփյուռքի նախարարությունն է, որ այդ դերը կստանձնի, - ասաց նա՝ նաև հավելելով, որ սփյուռքի միջոցով Հայաստանի հետ զբոսաշրջային կապերն էլ է լինում զարգացնել, - շատերը չգիտեն, թե ինչպես Հայաստան գան, ինչ կտենսնեն այնտեղ, ինչ լեզվով պետք է խոսեն: Ես անձամբ Ֆրանսիայում շատերին եմ դա ներկայացնում: Նույնիսկ շատ սփյուռքահայեր շատ բաներ չգիտեն Հայաստանի մասին»: Գրիգոր Ամիրզայանը համաձայնեց այն տեսակետների հետ, ըստ որոնց, պետք է գոնե Սփյուռքի նախարարության լուծարման հարցը քննարկել սփյուռքի հետ: «Մենք չենք ցանկանում խառնվել Հայաստանի ներքին կյանքին: Հայաստանի քաղաքացին իր ներիքն հարցերն ունի, խնդիրներն ունի, բայց գոնե այս հարցում սփյուռքի կարծիքը հաշվի առնելու կարիք կար: Պետք է պարզապես դիմեր սփյուռքին՝ հասկանալու համար՝ ինչպես բարելավել Հայաստան-սփյուռք հարաբերությունները, - ասաց նա՝ նշելով, որ սփյուռքը նաև Հայաստանին կարող է օգնել ռեսուրսներ և ֆինանսներ տրամադրելով, - պետք է պարզապես հասկանալ, թե ինչպես ավելի արդյունավետ դարձնել այդ հարաբերությունները»:

Նա նկատեց, որ չնայած դժբախտության հետևանքով ստեղծվեց սփյուռքը, բայց այնուամենայնիվ, հիմա բարեբախտություն է Հայաստանի համար ունենալ այն: «Ադրբեջանը հիմա նախանձում է Հայաստանին», - ասաց նա: Գրիգոր Ամիրզայանի խոսքով՝ նախորդ և ներկայիս իշխանությունների օրոք էլ գործող սփյուռքի նախարարությունն արդարացնում էր սփյուռքի սպասումները: Նրա խոսքով՝ դժվար կլինի առանց այդ կառույցի սփյուռքի և Հայաստանի միջև կապ ահովելը: Նա նաև նկատեց, որ շատ քչերը սփյուռքում կհետևեն այսօրվա իշխանությունների հորդորին, որ առանց միջնորդությունների կապ հաստատեն Հայաստանի հետ: «Կարծում եմ՝ լուծարումը շատ վատ բան է: Գործառույթների վերանայում, կառույցի վերակառուցում պետք է լիներ: Հայաստանը բացառիկ երկիր, որն ունի սփյուռք, և դրա շնորհիվ է նաև, որ կարողանում է եվրոպական մեծ երկրների հետ հարաբերությունները զարգացնել: Եթե մեկ կառույց չլինի սփյուռքահայերի համար, ապա միավորող չի լինի, սփյուռքը կցրվի», - ասաց նա:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am