Ռոմանոս Պետրոսյանը որոշոլ է

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ հրաժարվում է պատգամավորի մանդատից՝ գործունեությունը շարունակելով Կոտայքի մարզպետի կարգավիճակում։ «ՀՀ վարչապետի պաշտոնակատարի առաջարկով և մեր քաղաքական թիմի որոշմամբ այս փուլում շարունակելու եմ գործունեությունս Կոտայքի մարզպետի կարգավիճակում, ըստ այդմ՝ ինքնաբացարկ հայտնելով Ազգային Ժողովի պատգամավորի մանդատից։ Նշեմ, որ “Իմ քայլը” դաշինքից թիվ 10 ընտրատարածքի տարածքային (ռեյտինգային) ընտրական ցուցակից ԿԸՀ-ն այսօր գրանցել է հետևյալ գործընկերներիս՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավորներ․ 1. Միքայելյան Սասուն Մեխակի (Սասուն Միքայելյան/ Sasun Miqaelyan) 2. Հովհաննիսյան Վահե Սահակի (Վահե Հովհաննիսյան) 3. Հակոբյան Վաղարշակ Սոսի (Vagharshak Hakobyan) 4. Ստեփանյան Լիլիթ Սասունի (Լիլիթ Ստեփանյան): Շնորհավորում եմ մասնավորապես Կոտայքի մարզը ներկայացնող՝ ԱԺ պատգամավորի կարգավիճակ ստանձնած ընկերներիս և մաղթում արդյունավետ ու բեղուն գործունեություն՝ ի նպաստ Կոտայքի և նրա ՔԱՂԱՔԱՑՈՒ։ Վստահեցնում եմ․ մենք համատեղելու ենք մեր ջանքը, որպեսզի օր առաջ Կոտայքում ունենանք արժանապատիվ կյանք կառուցելու համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ու կայուն զարգացող բարեկարգ համայնքներ։ Եվ իհարկե, ևս մեկ անգամ ցանկանում եմ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնել Կոտայքի այն 20․934 Քաղաքացիներին, ովքեր իրենց քվեն վստահեցին ինձ՝ դրանով իրենց աջակցությունը հայտնելով իմ քաղաքական կուրսին ու պատվիրակելով ինձ՝ շարունակելու գործունեությունս նաև այս կարգավիճակում, որպես կոտայքցիների շրջանում լրջագույն քաղաքական հենարան ունեցող տարածքային կառավարման ինստիտուտի ներկայացուցիչ։ Ի գո՛րծ, հանուն ՀԱՅԱՍՏԱՆ պետության և նրա Քաղաքացու, հանուն #ԷտալոնայինԿոտայք-ի տեսլականի կյանքի կոչման»,- ասված է գրառման մեջ։

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am