ԵԽԽՎ համազեկուցողները պահանջել են ազատ արձակել ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Ադրբեջանի մշտադիտարկման գծով համազեկուցողներ սըր Ռոջեր Գեյլը (Մեծ Բրիտանիա, ԵՄ) եւ Սթեֆան Շեննահը (Ավստրիա, Սոցիալիստների խումբ) խոր անհանգստություն են հայտնել ադրբեջանցի բլոգեր, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ եւ Թղթակիցների ազատության ու անվտանգության ինստիտուտի (IRFS) ներկայացուցիչ  Մեհման Հուսեյնովի դեմ ներկայացվող նոր մեղադրանքների կապակցությամբ։ Հուսեյնովը ներկա պահին ազատազրկված է, նա դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, պատժի ավարտին մնացել է երկու ամիս։ Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ-ն, հաղորդում է contact.az-ը։ Մեհման Հուսեյնովը բանտարկվել է 2017թ. մարտին զրպարտության մեղադրանքով, այն բանից հետո, երբ հրապարակել է հոդվածաշար կոռուպցիայի ենթադրվող դեպքերի եւ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից կտտանքների կիրառման մասին։ 2018թ. դեկտեմբերի 26-ին նրան մեղադրել են «իշխանության ներկայացուցչին՝ նրա կյանքին ու առողջությանն սպառնացող բռնության կիրառմամբ դիմադրություն ցույց տալու» համար, ինչը կարող է հանգեցնել յոթ տարվա ազատազրկման։ «Ցավոք, հիմքեր կան ենթադրելու, որ այդ նոր մեղադրանքներն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունեն եւ նախատեսված են այն բանի համար, որպեսզի էլ ավելի շատ ստիպեն լռել հայտնի իրավապաշտպանին, որին մենք համարում ենք քաղբանտարկյալ»,- ասել են համազեկուցողները։ «Բացի այդ, մենք անհանգստացած ենք այն փաստից, որ Մեհման Հուսեյնովը հացադուլ է հայտարարել՝ որպես իր ցավալի դրության միակ հասանելի բողոքի միջոց»,- հավելել են նրանք։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին նրա գործը դիտարկել որպես խիստ գերակա»,- ամփոփել են նրանք։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am