ՔԿՀ հմակարգը պետք է քանդել ու կառուցել նորը․ Նորայր Նորիկյան

Հրապարակի հարցազրույցը փաստաբան Նորայր Նորիկյանի հետ -Պարոն Նորիկյան, որոշ անհատներ՝ քաղաքագետներ, հասարակական գործիչներ, ովքեր անվերապահ աջակցում էին հեղափոխությունը, նշում են, որ դատական համակարգում հեղափոխությունը կանգ առավ, մինչդեռ չպետք էր վախենալ և ցրել, դատական, գործադիր ու օրենսդիր նախկին համակարգերը միանգամից։ Համամի՞տ եք։ -Չգիտեմ՝ ցրել ասելով ինչ նկատի ունեն այդ անձինք, բայց որ ամբողջ իրավապահ համակարգը ենթակա է արմատական փոփոխությունների, ակնհայտ է: Սակայն այդ փոփոխությունները պետք է իրականացվեն բացառապես իրավական հարթության համատեքստում՝ ունենալով հստակ ռազմավարական հայեցակարգեր, հիմնված լինեն այնպիսի իրավական կառուցակարգերի վրա, որոնք հնարավորություն կտան այդ համակարգին լուծելու իրենց առջև դրված բոլոր խնդիրները: Ակնհայտ է, որ Հայաստանին որակապես նոր ոստիկանություն է անհրաժեշտ: Քաղաքացին, ի դեմս ոստիկանի, պետք է տեսնի իրապես հանցավորության դեմ անողոք պայքար մղող ծառայողի, ում համար օրենքն ու օրինականությունը վեր է ամեն ինչից: Դատախազությունում ընդհանրապես պետք է արմատախիլ անել գործադիր իշխանությունից սպասվող հրահանգների ու առաջադրանքների իներցիոն և տարիներ շարունակ կաղապարված ու դեռևս գործող տխրահռչակ գործելակերպը: Դատախազությունը պետք է գործի իր սահմանադրական լիազորությունների ամբողջ ծավալով՝ գտնվելով որևէ ազդեցությունից դուրս: -Վկայությունը, որ դատական համակարգը շարունակում է նախկինի պես, ըստ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի, օրինակ, այն է, որ շատ–շատ առանցքային մեղադրյալներ, ներառյալ Մանվել Գրիգորյանը, մեծ գրավների դիմաց դրսում են։ -Այս կամ այն մեղադրյալի նկատմամբ այս կամ այն խափանման միջոցի կիրառելը դեռևս չի նշանակում, որ նշված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծվել է: Պետք չէ շփոթել խափանման միջոցը պատժի հետ: Անձին մեղավոր ճանաչելու բացառիկ սահմանադրական իրավունքը վերապահված է դատարանին, և միայն դատարանի կողմից հրապարակված և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռից հետո կարող ենք արձանագրել, որ այս կամ այն անձը հանցագործ է: Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի գործին, շատ ավելի կարևոր է, որ այդ գործով ընթացող նախաքննությունը հնարավորինս շուտ ավարտվի, և գործն ուղարկվի դատարան՝ ըստ էության քաննելու համար: Ինձ համար մի բան ակնհայտ է. կլինի Մանվել Գրիգորյանը, թե՞ մեկ այլ ոք, մեր երկրում երբևէ քրեական օրենքով արարք կատարած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության: Այլ ճանապարհ պարզապես գոյություն չունի, եթե մենք իսկապես իրավական պետություն կառուցելու ճանապարհին ունենք անկեղծ մղումներ: -Կիսու՞մ եք տեսակետը, որ այս մարդիկ դրսում են, վտանգում է պետություն-վկա համագործակցությունը և սրանից հետո վկաները այլևս կզգուշանան: -Առհասարակ, որպես փաստաբան, գտնում եմ, որ կալանավորումը, որպես խափանման միջոց, պետք է դիտարկվի որպես բացառիկ միջոց, երբ վարույթն իրականացնող մարմինը, գործի հանգամանքներից ելնելով, իսկապես հանգում է հետևության, որ միայն կալանավորման միջոցով է հնարավոր ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում: Եկեք անկեղծ լինենք: Մենք չենք ուզում դուրս գալ տարիներ շարունակ արմատացած տխրահռչակ կաղապարից: Թվում է, թե ստորագրել ենք ՄԻԵԿ կոնվենցիան՝ կից արձանագրություններով, ինքներս մեզ համարում ենք միջազգային քաղաքակիրթ հանրության ընտանիքի անդամ, թվում է, որ ընդունել ենք այդ աշխարհում գործող խաղի կանոնները, բայց շարունակում ենք ձերբակալումն ու կալանավորումը դիտարկել որպես անձին պատժելու լավագույն գործիք, որ Ձեր նշած վկաները հանկարծ «չվախենան» «չզգուշանան»։ Քննչական մարմինները, դրանց նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազությունը պարտավոր են անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս ոչ թե հույսները դնել «չվախեցող» վկաների վրա, այլ մեղադրանքի հիմքում դրված իրական ու փաստական հանգամանքների, հակառակ պարագայում, «անձին պահենք կալանքի տակ, որպեսզի վկաները ցուցմունք տան» տխրահռչակ գործելակերպն ուղղակի կործանելու է իրավապահ համակարգը: Կցանկանայի ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված բազմաթիվ նախադեպային որոշումներով ամրագրվել է, որ ձերբակալման կամ կալանավորման կիրառումը որպես պատիժ այն դեպքերում, երբ դրանց համար օրենքով սահմանված հիմքեր գոյություն չունեն, հանգեցնում է ՄԻԵԿ 5-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման։ -Մյուս կողմից, Դատավորների միությունը, ԲԴԽ-ն զգուշացնում են հակառակ երևույթի, դատավորների անկախության մասին։ -Ես դեմ եմ և անթույլատրելի եմ համարում որևէ միջամտություն կամ ոտնձգություն դատական իշխանության աշխատանքներին: Այո՛, բարձրագույն դատական խորհուրդը միակ պետական մարմինն է, որն օժտված է դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու սահմանադրական լիազորությամբ և պետք է իրականացնի իր իրավասություններից բխող բոլոր գործառույթները՝ իր վրա դրված խնդիրը լուծելու համար: Բնականաբար, ինձ համար հասկանալի են այդ մտահոգությունները, որոնք ունեն որոշակի հիմքեր, մյուս կողմից գտնում եմ, որ հենց դատական իշխանության ներսում կան լրջագույն խնդիրներ ու անելիքներ, որոնք պետք է շատ արագ լուծվեն: Միամիտ չլինենք ու ինքնախաբեությամբ չտարվենք, թե իշխանափոխությունից հետո դատական համակարգը միանգամից դարձավ անաչառ ու անկաշառ արդարադատություն իրականացնող համակարգ: Այդ համակարգում իսկապես կան դատավորներ, ովքեր պետք է դառնան լոկոմոտիվ ու փրկեն դատական իշխանության պատիվն ու արժանապատվությունը, բայց նաև շատ են մարդիկ, ովքեր անելիք չունեն և իրավունք էլ չունեն արդարադատություն իրականացնել՝ իրականում ապականելով «արդարադատություն» գաղափարը:   Անուշ Դաշտենց Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am