1000 դրամները չվճարողները չե՞ն պատժվում

168 ժամը գրում է.Օրեր առաջ տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր կատարել տարբեր խոշոր գործարարների կողմից աշխատատեղերի հետ կապված մանիպուլյացիաների մասին։ Նա նշել էր, որ աշխատատեղը դարձել է պոպուլիստական այն «ոսկյա բանալին», որը կամ ուռճացվում է, երբ պետք է պետությունից սուբսիդիա, հարկերի հետաձգում կամ այլ աջակցություն ստանա, կամ էլ փոքրացվում է, երբ պիտի մտնի ստվեր ու քիչ հարկ տա։ 1000plus.am կայքի միջոցով նա աշխատատեղերի այդ «տատանումների» օրինակներ էր ներկայացրել։ Կայքը հնարավորություն է տալիս ընկերության տվյալները մուտքագրել և տեսնել, թե քանի աշխատողի համար են վճարել 1000-ական դրամները։ Մեր պրպտումների արդյունքում որոշ հայտնի ընկերությունների աշխատակիցների քանակը խիստ կասկածելի թվաց, օրինակ՝ իշխանական շրջանակներին պատկանող ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող մի ընկերությունում ընդամենը 4 գրանցված աշխատակից կա, օլիգարխիկ պատկանելությամբ ընկերություններից մեկում պարբերաբար աշխատակիցների քանակի կտրուկ փոփոխություններ են լինում, իսկ ընդհանրապես, հեղափոխությունից հետո ակնհայտ երևում է չգրանցված աշխատակիցների ստվերային դաշտից դուրս բերելու, այսինքն՝ գրանցելու փաստը, և այլն։ 1000-ական դրամների՝ դրոշմանիշային վճարների վերահսկողությամբ զբաղվում է Պետական եկամուտների կոմիտեն։ ՊԵԿ-ից հետաքրքրվեցինք՝ եթե որևէ ընկերություն չի փոխանցում, ի՞նչ պատասխանատվության է ենթարկվում, և խնդրեցինք հնարավորության դեպքում նշել պատասխանատվության ենթարկված ընկերությունների անուններ։ Ի պատասխան մեր հարցման՝ ՊԵԿ-ից պատասխանեցին, որ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառ­ված վնասների հատուցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դրոշմանիշային վճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը որոշում է կայացնում դրոշմանիշային վճար վճարողից (եթե դրոշմանիշային վճարը, նույն օրենքի համաձայն, պետք է կատարվի հարկային գործակալի միջոցով, ապա հարկային գործակալից) ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում դրոշմանիշային վճար վճարողին (հարկային գործակալին): Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա հարկային մարմինը կարող է դնել արգելանք կամ կիրառել սահմանափակում՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով: Դրոշմանիշային վճարները սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում հարկային օրենսդրությամբ սահմանված տույժեր չեն հաշվարկվում: Ընդ որում` ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չկատարված հարկային պարտավորության չափը 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի իրականացրած վարչարարության ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու: «Հարկային մարմինը դրոշմանիշային վճարների պարտավորությունների կատարման ուղղությամբ գործողությունները իրակա­նաց­նում է օրենքով սահմանված կարգով` իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում»,- հավաստել է ՊԵԿ-ը՝ հարկ չհամարելով նշել որևէ անպարտաճանաչ ընկերության անուն։  

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման Միայն ու միայն անվտանգ վերադարձ․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն բացատրեց (video) Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում Իրանը երկու պայման է դրել ԱՄՆ-ի առաջ․ ամեն ինչ վերջանալու է․ Հայկ Նահապետյան (video) Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը Պարոն Թոխատյա՛ն, էդ «ահաբեկչին» չի կարելի համեմատել․ Անժելա Թովմասյան (video) IDF ուժերը հայտնաբերել են «Ու՞ր է ստեղ տղամարդկությունդ, այ Ալիևի «տասովշիկ» »․ Արման Թաթոյան (video) Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է. պատգամավոր Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Աստված էդ մատդ ինչ է անելու․ քաղաքացի (video) Սա միակ բանն է, որ կարող եմ ասել այս հարցով․ Պեսկով Իրանը հերքել է տեղեկությունները «Էս անդաստիարակին անջատեք». Արամ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին (video) Իրաքը դեմ է արտահայտվել Ժողովու՛րդ, պատերազմ չի լինելու․ դրա համար պետք է Նիկոլին հեռացնենք․ Հայկ Նահապետյան (video) «Հեզբոլլահը» հարձակվել է իսրայելական բազայի վրա Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի առաջատարներից է ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Արցախի ֆոնին նկարված արցախցիներին․ Ռոման Երիցյան (video) «Լա՛վ լսեք Փաշինյանի հանցագործությունը»․ Արծվիկ Մինասյանը՝ Սրբուհի Գալյանին (video) Փաշինյանը փորձում է Կարապետյանին ու ընդդիմադիր ուժերին ճակատային «լեզվակռվի» մեջ ներքաշել․ քաղաքագետ Ոսկու գինը կտրուկ անկում է գրանցել Մասյացոտնի թեմը հրավիրում է Մեծ Պահքի հոգևոր ճամփորդության վերջին միասնական ժամերգությանը ՀՀ-ն Ադրբեջանին ենթակա տարածք են սարքում․ Ալիևը կորոշի, թե ինչ սահմաններ կունենանք, ինչ կաթողիկոս #ՈՒՂԻՂ․ Նիկոլը 55 մլն դոլար է թալանել ընտրություններից․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Լճաշենում բախվել են «Toyota»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է փոսում. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am