Կյանքի մի կռիվ նա արդեն հաղթել է. ինչ է հայտնի Շումախերի առողջականի մասին նրա 50-ամյակի օրը

Հունվարի 3-ին, գերմանացի ավտոարշավորդ,  «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը նշում է ծննդյան 50-ամյակը: 2013 թվականին նա գանգուղեղի ծանր վնասվածք էր ստացել: Մինչ այս, մարզիկի առողջական վիճակի մասին տեղեկությունները գաղտնի են պահվել: Eurosport-ը փորձել է որոշ եզրակացություններ անել և հասկանալ, թե ինչ վիճակում է այժմ գտնվում Շումախերը: Միխայելն ասել է, որ ցանկանում է իր առողջականի մասին տեղեկությունները գաղտնի մնան Միխայել Շումախերի կինը՝ Կորինան, մարզիկի 50-ամյակին ընդառաջ, հայտարարությամբ է հանդես եկել. «Դուք կարող եք վստահ լինել, որ Շումախերն ապահով ձեռքերում է: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք նրան: Խնդրում եմ հասկացեք, որ մենք նրա առողջականի վերաբերյալ գաղտնիություն ենք պահում անձամբ իր խնդրանքով»: Այս խոսքերից պարզ է դառնում, որ մարզիկը կարողանում է շփվել իր հարազատների հետ: Իհարկե, դեռ պարզ չէ, թե գերմանացին ինչպես է խոսում իր կնոջ հետ: Այս տեղեկությունը նույնպես գաղտնի է պահվում: Շումախերը գամված չէ անկողնուն Նախորդ տարի դեկտեմբերին Daily Mail-ը հայտնեց, որ ավտոարշավորդը գամված չէ անկողնուն: Նա կապված չէ կենսական ապարատների, սակայն ամենօրյա բժշկական օգնության կարիք ունի: Բժշկական այդ հետազոտություններն արժեն 50 հազար ֆունտ սթերլինգ: Գործնականում յուրաքանչյուր այց Շումախերի շվեյցարական տուն արգելված է: «Ֆերարիում» նրա նախկին թիմակից Ռուբենս Բարիկելոն ցանկացել է այցելել Շումախերին, սակայն նրան թույլ չեն տվել: «Ինձ ասել են, որ այդ այցելությունն օգուտ չի տա ո՛չ ինձ, ո՛չ Շումախերին: Այնպես որ, ես նորություններ չունեմ, բայց մենք պետք է հարգենք նրա ընտանիքը»,- ասել է Բարիկելոն: Քահանան ասել է, որ Շումախերը մի փոքր գիրացել է 2016 թվականին Շումախերին է այցելել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի անձնական քարտուղարը՝ Գեորգ Գենսվայնը: «Ես նստած էի նրա առջև, բռնեցի նրա ձեռքը: Դա նույն Շումախերն էր, ում մենք գիտենք: Նա զգում է, որ իր կողքին սիրելի մարդիկ են, ովքեր պատրաստ են խնամել իրեն: Իհարկե, ես աղոթում եմ նրա և նրա ընտանիքի համար»,- ասել է Գենսվայնը: Գենսվայնի այցելությունից մեկ տարի առաջ խոսվում էր այն մասին, որ Շումախերի քաշը 45 կգ է դարձել: Ըստ քահանայի խոսքերի՝ մարզիկը մի փոքր գիրացել էր, ինչը նշանակում է, որ Շումախերի առողջականի հարցում դրական տեղաշարժ կա: Մեծագույն ավտոարշավորդը հավերժ կմնա հաշմանդամ Հույս կա, որ Շումախերի առողջականը մի փոքր կլավանա, սակայն փաստն այն է, որ նախկին Շումախերին մենք այլևս չենք տեսնի: Ահա, թե ինչ է ասել շվեյցարացի նյարդաբան Էրիկ Ռիդերերը 2014 թվականին: «Միխայելին ինտենսիվ վերականգնում է պահանջվում: Առաջին հերթին՝ ֆիզիկական: Նա պետք է փորձի կապ հաստատել արտաքին աշխարհի հետ ու սովորի քայլել: Չպետք է սպասել, որ Միխայելը կսկսի արտահայտել նախադասություններ: Սկզբում նա պետք է սովորի առանձին բառեր արտասանել: Նա հավերժ կմնա հաշմանդամ ու կունենա հարազատների օգնության կարիքը: Նման վնասվածքներն անհետք չեն մնում»,- ասել էր նա: Ինչպես երևում է, կյանքի մեկ կռիվ նա արդեն հաղթել է: Կորինայի խոսքերից պարզ դարձավ, որ Շումախերը կապ է հաստատել արտաքին աշխարհի հետ: Կա հույս, որ Շումին կհաղթի նաև մնացած պայքարները. չէ՞ որ ավտոմրցավազքում դա նրա մոտ հիանալի էր ստացվում:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am