Պարոնայք, ձեր գործը ֆեյսբուքում քննադատություններին հակառակվելը չէ

Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Աղբի մասին փոխքաղաքապետի գրառումը հավանել է նաև Արսեն Թորոսյանը, ով ամռանն ասում էր, որ վիճակը մոտ է համաճարակի հանգեցմանը Հիմա դուք ո՞ւմ եք հեգնում, ո՞ւմ եք անազնիվ կոչում, ո՞ւմ եք դժբախտ համարում․․․ Քաղաքապետի տեղակալը հեգնում է թե «աղբի նկարներով օր լուսացնելն ու մթնեցնելը, հավատացեք, մեր երեխաներին աշխարհի լավագույն պետություն թողնելու ամենակարճ ճանապարհը չէ», ասում է ափսոսացեք ձեզ, աղբակույտեր նկարողներ․․․ Քաղաքապետի մամլո խոսնակն ասում է անազնիվ է «մի քանի լիքը աղբաման նկարելն ու ցույց տալը, թե ԻԲՐ քաղաքը աղբի մեջ կորած է»։ Նույն ուժի ավագանու անդամն էլ մաղթում է աղբաման նկարող ու ֆեյսբուքում բողոքողներին, որ «կյանքը մի թեթև երջանկություն բերի։» Այո, ստորև բերված նկարներից ճիշտ կռահեցիք, օրերով լցված աղբամանները նկարելը և ֆեյսբուքում հրապարակելը սկսել էինք դեռևս ԵԼՔ դաշինքի ավագանու ընտրություններին, երբ նույնիսկ իրավիճակը այսքան վատ չէր․․․ սկսել էր քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը, Դավիթ Խաժակյանը, մյուս գործընկերները և շատ ու շատ քաղաքացիներ, ովքեր գտնում են, որ աղբահանության նման մակարդակը արժանապատիվ չէ մեր քաղաքացիների համար! Պարոնայք, ձեր գործը ֆեյսբուքում քննադատություններին հակառակվելը չէ, ապացուցելը չէ, որ վիճակը բավարար է կամ հեսա-հեսա կլուծվի։ Եթե տեսնում եք խնդրի լուծման ճանապարհը և ժամկետները հրապարակեք դա․․․ ձեր բնորոշմամբ կենցաղային այդ խնդիրները քաղաքապետի անմիջական պարտավորություններն են, իսկ մնացած՝ ձեր բնորոշմամբ շատ ավեի լուրջ ու վտանգավոր խնդիրները մեծապես կառավարության տիրույթում են։ Հ․Գ․ Arsen Torosyan ջան, չկարողացա անտարբեր անցնել նաև քաղաքապետի տեղակալի գրառման՝ քո հավանման կողքով։ Հիշեցի մեր խոսակցությունը ամռանը, երբ ասում էիր, որ վիճակը մոտ է համաճարակի հանգեցմանը։ Որպես քիչ թե շատ փորձ ունեցող ավագանու անդամ հայտնում եմ կանխատեսումս, որ առկա ռեսուրսներով և կարգավորումներով եկող ամռանը մեր այդ խոսակցությունը կրկին ակտուալ կլինի։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am