Կարգին Հայկոյի ամանորյա նվերները

Տոնական այս օրերին Երևանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, երկու նվեր է մատուցել երևանցիներին: Մեկը՝ թանկ, մյուսը՝ տհաճ: Թանկը տոնածառն է: Նախորդ տոնածառը լավը չէր: Մի տեսակ թավշյա չէր ու ոչ այնքան հեղափոխական: Դրա համար էլ ծախսվեց 150 հազար դոլարից ավելի գումար, որպեսզի ամեն ինչ լինի թավշյա ու հեղափոխական: Եթե Տարոն Մարգարյանը նախկինում նման «ղալաթ» աներ, ապա շատերը, այդ թվում՝ նիկոլենք, կտարածեին, թե բա «ատկատներ» են եղել, թե բա ինչպե՞ս կարելի էր այս աղքատ երկրում նման ծախսեր անել, ու պատկերացրեք, որ տեղին կլինեին այդ խոսքերը: Բայց հիմա նման բաներ չեն ասվում, քանզի նորերը դեռ «ատկատի» ձևերը չգիտեն (չգիտե՞ն), իսկ ժողովուրդը ոչ թե աղքատ է, այլ հպարտ ու երջանիկ: Համ էլ՝ նվերի արժեքը ամոթ է հարցնելը. տալիս են, պետք է վերցնել: Այլ բան է տհաճ նվերի պատմությունը: Դա վերաբերում է աղբին: Մայրաքաղաքը աղբի մեջ կորած է: Չեն օգնում ոչ թավշյա քաղաքապետը, ոչ էլ ժողովրդական հեղափոխությունը: Նիկոլ Փաշինյանի թիմակիցը, որը Երևանի ավագանու իշխանական խմբակցության անդամ է, առաջարկում է ուրախանալ, որ զիբիլը լցվել է քաղաքը: «Եթե աղբը շատ ա, ուրեմն ժողովուրդը շատ ա ուտում: Եթե շատ ա ուտում, ուրեմն փող ունի: Վատ կլինի, երբ աղբը քիչ լինի...»,-փիլիսոփայել է Իզաբելլա Աբգարյանն իր ՖԲ էջում: Սրանց եզրահանգումները և պատճառահետևանքային կապերի ներկայացումը լրիվ արժանի է «Անասնաֆերմա» անտիուտոպիայի հավելված ստեղծելուն: Սրանք առաջարկում են ուրախանալ, երբ շատ աղբ են տեսնում: Իսկ մենք էլ մտածում էինք, թե ինչպե՞ս են փաշինյանենք երջանիկ դարձնելու հայ ժողովրդին ու առարկայական ձևով ապացուցելու, որ կատարել են խոստումը: Պարզվում է՝ երջանկությունը աղբի քանակի մեջ է: Որքան շատ, այնքան՝ լավ: 7or.am Պետրոս Ալեքսանյան Հ.Գ.: Մի հեղափոխական, ոչ բռնի ու թավշյա առաջարկ ունեմ կառավարությանը: Եկեք մարդկանց տներում, ավելի կոնկրետ՝ խոհանոցներում, հսկիչ սարքեր դնենք: Րոպեաչափեր: Տեսախցիկը կֆիքսի, թե որքան ժամանակ են բնակիչները մնացել իրենց խոհանոցում: Ամեն մի րոպեի համար կարելի է հարկ սահմանել: Եթե շատ են մնացել խոհանոցում, ուրեմն շատ բան են ունեցել ուտելու: Եթե շատ բան են ունեցել ուտելու, ուրեմն շատ փող ունեն: Եթե շատ փող ունեն, ուրեմն թող մուծվեն բյուջե, որ էդ փողերով իշխանությունը կարողանա նոր տեսախցիկներ ձեռքբերել ու դրանք տեղադրել արդեն զուգարաններում՝ «Եթե շատ են գնում զուգարան, ուրեմն շատ են ուտում, եթե շատ են ուտում, ուրեմն շատ փող ունեն, եթե շատ փող ունեն, ուրեմն...» թեմայով: Դե՛, ձեզ տեսնեմ թավշյա տղաներ ու հատկապես աղջկերք:

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am