Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը

2018 թ-ի տարեվերջն աչքի ընկավ բուռն իրադարձություններով՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած հերթական այցի և դրան հաջորդած իրադարձությունների հետ՝ Պուտինի կողմից Ռոբերտ Քոչարյանին ամանորի շնորհավորանքից մինչև գազի գնի բարձրացումով Հայաստանի համար... Գազի գնի բարձրացման հարցը շատ կարևոր է մեր հասարակության համար, քանի որ դա ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ և կբերի գրեթե առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների և ծառայությունների գների բարձրացմանը՝ սոցիալական խնդիրներ ստեղծելով հասարակության մեծ մասի համար... Այո՛, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն իր հայտարարության մեջ ասաց, որ որոշ ժամանակ գազի գնի բարձրացումը չի ազդելու Հայաստանի սպառողների վրա, սակայն չհայտարարեց, որ այդ բարձրացումը ՀՀ կառավարությունը մտադիր է սուբսիդավորել մեկ տարի՝ մինչև 2020 թ-ի հունվարը, երբ անհրաժեշտություն կառաջանա ռուսաստանյան "Գազպրոմ"-ի հետ նոր պայմանագիր կնքել... Այսինքն`գազի գինը որոշ ժամանակ անց կբարձրանա նաև սպառողների համար... Հայաստանի համար գազի գնի բարձրացման հարցը բացահայտեց հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած հայաստանյան հասարակության որոշ մասի տրամաբանելու և սառը դատելու բացայակությունը, որը նրանք բարձրաձայնում են սոցցանցերում և հատկապես facebook-ում... Մեր facebook-յան հասարակության մի ստվար զանգված գտնում է, որ եթե Պուտինը Հայաստանի համար գազի գինը բարձրացնում է, ապա պետք չէ բանակցել Ռուսաստանի հետ և պետք է համաձայնել գազի գնի բարձրացման հետ՝ այդպիսով պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունը... Որոշ մասն էլ նույնիսկ համաձայն էր մի քանի անգամ ավելի վճարել Մոսկվային գազի դիմաց՝ կրկին Հայաստանի ինքիշխանությունը Ռուսսատանից պաշտպանելու համար... Հետաքրքիր է, այդպիսի կարծիք հայտնողները տեսնես հարցրել են հասարակ մարդկաց կարծիքն այդ ամենի մասին... Իսկ հիմա Հայաստանի համար գազի գնի և ինքնիշխանության մասին... Հայաստանի ինքնիշխանության համար տվայտվողները չգիտեն, որ այդ նույն ՌԴ-ն, որին պատրաստ են մեր վայ-հայրենասերներն ավելի շատ վճարել գազի դիմաց և պաշտպանել վերջինից Հայաստանի ինքնիշխանությունը, ապահովում է մեր երկրի սահմանների անվտանգությունը՝ Հայաստանում տեղակայելով 102-րդ ռուսական ռազմաբազան, որի ծախսերի 50 տոկոսը կատարում է պաշտոնական Երևանը... Այսինքն` մենք չկարողանալով պաշտպանել մեր սահմանների անվտանգությունը, այն վստահում ենք Ռուսաստանին և չենք մտածում, որ դա մեր ինքնիշխանությանն է վնասում, իսկ գազի գնի հարցը՝ ինքնիշխանության հա՞րց է... Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր ղեկավարները՝ Լ.Տեր-Պետրոսյանը, Ռ.Քոչարյանը, Ս.Սարգսյանը և ներկայիս վարչապետ Ն.Փաշինյանը երբևէ կասկածի տակ չեն դրել ռուսաստանյան ռազմաբազայի կարևորությունը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում... Հայաստանի համար գազի գնի բարձրացումով Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանից պաշտպանողները լավ կլինի նաև մտածեն, թե ամեն տարի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող, ինչպես նաև այնտեղ բնակվող մոտ 1,5 միլիոն Հայաստանի քաղաքացիներ և ՌԴ-ում բնակվող 2 միլիոն հայեր ինչ վիճակում կհայտնվեն, եթե Մոսկվան "փափուկ ուժի" քաղաքականությունից անցնի կոնկրետ ուժի ցուցադրմանը... Պետք չէ մոռանալ, որ տրանսֆերտների հաշվին ապրող մեր երկիրը շատ խոցելի է...Իսկ Հայաստան մտնող տրանսֆերտների 75-80 տոկոսը գալիս է հենց ՌԴ-ից... Պարզվում է, որ մեր անվտանգությունը և շատ դեպքերում նաև հասարակության սոցիալական գոյությունը Մոսկվային վստահելով` հիմա մենք Պուտինին "ատամ" ենք ցույց տալիս և գազի գնի բարձրացման միջոցով վերջինից պաշտպանում ենք Հայաստանի ինքնիշխանությունը... Սա ընդամենը երկու օրինակ էր... Ցանկը կարող եմ շարունակել... Ես ինքս կերազեի ապրել գազի գնի բարձրացմամբ Հայաստանի ինքնիշխանությունը Մոսկվայից պաշտպանողների երևակայած Հայաստանում... Վայ-հայրենասերներից շատերը գտնում են, որ Հայաստանը պետք է հրաժարվի ռուսական գազից և այն գնի Իրանից... Լավ առաջարկ է... Բայց որևէ մեկը Իրանին հարցրել է նրա կարծիքն այս հարցի վերաբերյալ... Թեհրանը Հայստանին ավելի էժան գնով գազ չի վաճառի, եթե դա հակասում է ռուս-իրանական հարաբերություններին... Իրանի իշխանությունները, որոնք բավական բարդ հարաբերություններ ունեն Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ, չեն վատթարացնի իրենց հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ Հայաստանի միկրոգազային շուկայի պատճառով... Հ.Գ. Ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ էլ արևմտամետ...Հայամետ եմ և սարսափում եմ վայ-հայրենասերներից... Հարգելինե´րս,պատմություն սովորե´ք... Գրել է Գագիկ Համբարյանը

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am