Հրթիռային տեխնոլոգիաներ. Ու՞ր կորան 90-ականների հայկական մշակումները
Բոլորս էլ թերևս ուրախ և հպարտ էինք, երբ վերջին զորահանդեսի ժամանակ մեզ ցուցադրեցին Իսկանդեր հրթիռային համալիրները: Որախացողներիս մեծամասնությունը, սակայն, ամենայն հավանականությամբ մոռացել է, որ 90-ական թվականներին Հայաստանն ինքը ազգային հրթիռային ծրագիր ուներ: Մշակվող զինատեսակը Իսկանդերի հետ համդրելի մարտավարատեխնիկական բնութագիր պիտի ունենար: Հայկական ռազմարդյունաբերության անցյալի, ներկայի և հեռանկարի մասին Լրատվական Ռադիոն զրուցել է ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի հետ, ով ռազմարդյունաբերական նախագծերի հետ ունեցել է ուղիղ առնչություն:
