Ի՞նչ է կատարվում Գյումրիում, ինչի՞ համար են այս գաղտնի խուզարկությունները
ՇՄ գլխավոր դատախազ Րաֆֆի Ասլանյանը Hraparak.am-ին հայտնեց, որ այսօր` մարտի 31-ին, Գյումրու 16 տարբեր հասցեում խուզարկություններ են իրականացվել:Սակայն, նախաքննության շահերից ելնելով, գաղտնի է պահվում, թե ո՞ր քրեական գործի շրջանակում են իրականացվում քննչական գործողությունները: Խուզարկություններն օրինական են, դատարանի կողմից կա համապատասխան թույլտվություն: Նշենք, որ առավոտյան իրավապահ մարմինները հասցրել են լինել Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցում, քննչական գործողություններ են իրականացրել «Ե և Ս» գեղեցկության սրահում:
