Հունվարի 2-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հյուսիսային պողոտայում կռիվ է:
Նույն օրը, ժամը 05.50-ին, ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել հիվանդանոցից: Կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա Կարեն Դ.-ն և 39-ամյա Միքայել Ա.-ն՝ ձեռքի մատի կոտրվածքով:
Ոստիկանության քրեական հետախույզների ու Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ՝ հատուկ և 1-ին գումարտակների ծառայողների ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.30-ին, Հյուսիսային պողոտայի բարերից մեկում՝ 29-ամյա Մհեր Մ.-ն, 20-ամյա Արթուր Ե.-ն, 40-ամյա Կարեն Դ.-ն և 39-ամյա Միքայել Ա.-ն վիճել են, այնուհետև վիճաբանությունը շարունակվել է դրսում: Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի դիմաց ծեծկռտուքի ընթացքում Միքայել Ա.-ն ստացել է վնասվածք, իսկ Մհեր Մ.-ն դանակով հարվածել է Կարեն Դ.-ին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մհեր Մ.-ին և Արթուր Ե.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշով:
Կատարվում է նախաքննություն:
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը