Կանխատեսվածից կրկնակի ավելի է. Ն. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ անցյալ տարվա ընթացքում Հայաստան ժամանողների թիվը գերազանցել է մեկնածների թվին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների եւ Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713։ Այսինքն Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից: Նախորդ տարվա ցուցանիշը - 25 հազար 932 է եղել: Այսինքն, 2017-ին մեկնածների թիվը 25 հազար 932-ով ավելի է եղել ժամանածների թվից: Փորձագետները կանխատեսում էին, որ այս տարին կփակենք + 10 հազարով: Փաստորեն ժամանումները կանխատեսվածից կրկնակի ավել են: Դուխով»։
