Հնդկաստանում էստակադա է փլուզվել. կա 10-ից ավելի զոհ
Հնդկաստանի Կալկաթա քաղաքի արևելքում կիսակառույց ավտոմոբիլային էստակադա է փլուզվել: Փլուզման հետևանքով մահացել է 12-14 մարդ, մոտ 150 մարդ հայտնվել է փլատակների տակ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Նախնական տվյալներով՝ փլուզումը տեղի է ունեցել նախագծման կամ շինարարական սխալի պատճառով՝ առնվազն 2 հենքը չեն դիմացել ծանրաբեռնվածությանը: Էստակադան կառուցվում է մեծ ձգձգումներով՝ ավելի քան 5 տարի:

