Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Նախագահը Սարգսյանը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:
