«Վերաբերմունքը դատապարտյալների նկատմամբ չի փոխվել»
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տեղեկացա, որ առավոտյան կտրուկ վատացել է Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակը։ Հայաստանյան բանտերում որպես բուժօգնության միակ և անփոխարինելի միջոց ցավազրկող են ներարկել։ Բնականաբար Մնջոյանի վիճակը չի բարելավվել։ Առնվազն մեկ ժամ է տևել շտապ օգնություն կանչելն ու հիվանդանոց տեղափոխելը։ Արմենակ Մնջոյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի և դա հայտնի է։ Ինչու անմիջապես չեն կանչել շտապ օգնություն, հատկապես, որ բուժօգնությունը ներսում չկա։ Պատասխանը մեկն է՝ վերաբերմունքը դատապարտյալների նկատմամբ չի փոխվել անհիշելի ժամանակներից»:
