Ստյոպա Սաֆարյան. «Կներեք ձեր ամանորյա տրամադրությունը փչացնելու համար»

Կներեք ձեր ամանորյա տրամադրությունը փչացնելու համար, բայց վարչապետի լայվը նայելուց հետո չէի կարող չգրել։ Նախ չեմ համաձայնելու պարոն Փաշինյանի հետ, թե «Ռուսաստանի կողմից Հայաստան առաքվող գազի գինը թանկացնելու», բայց «տեսանելի ապագայում» «ներքին կարգավորումների հաշվին սպառողների համար սպառման գինը անփոփոխ թողնելու» համաձայնությունը լավ գործարք է։ Փաստացի, Ռուսաստանը հասավ իր ուզածին՝ երբ Հայաստանն այլևս համաձայն է, որ «սահմանին վաճառվող գազի գինը պետք է թանկ լինի»։ Հենց այստեղից սկսվում է խուլիգանութրունը, որովհետև 2013թ. սեպտեմբերի 3-ին, նույն օրվա մեջ Պուտինի, Գազպրոմի ու Ռոսնեֆթի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների ու դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրերի համաձայն գազամթերքներն ու նավթամթերքները պետք է ձեռք բերվեին արտոնյալ՝ ներքին գներով։ Դրա դիմաց ռուսական նավթագազային երկու հսկաներին են փոխանցվել մեր ակտիվները (բենզալցակայաններից մինչև Հայռուսգազարդի վերջին 20 տոկոս, խորհրդում կառավարության ձայնի իրավունք և այլն, ինչպես նաև՝ երկուսին էլ տրվել են մոնոպոլ իրավունքներ, որոնք անգամ խոչընդոտում են երրորդ երկրից գազ ու նավթամթերք գնելուն։ Դեկտեմբերի 2-ին Պուտինը Երևանում հայտարարեց, որ այդ արտոնությունները Հայաստանին տրվում են ԵԱՏՄ -ին Երևանի անդամակցության որոշման դիմաց։ Հիմա ստացվում է, որ Ռուսաստանը դավադրաբար ու միակողմանի խախտում է պայմանը, հանում է արտոնությունները, մինչդեռ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում ու ակտիվներն ու մոնոպոլ իրավունքներն էլ հանձնված են Ռոսնեֆթին ու Գազպրոմին։ Էլ չասած՝ որ Ռոսնեֆթն էլ արդեն 2014-ին Հայաստանին «քցեց» ու չարեց Նաիրիտը վերագործարկելու համար խոստացված 500 միլիոն դոլարի ներդրումը։ Սերժ Սարգսյանը կուլ տվեց այս քցոցին, Փաշինյանն էլ համաձայնում է երկրորդ քցոցուն։ Հիմա, ասացեք խնդրեմ, Հայաստանի այսպիսի «քցոցուն» իշխանությունների համաձայնություն տալու ի՞նչն է լավ։ Բայց սա ամբողջը չէ՝ Պուտինը ստանալով գազը թանկացնելու մեր սկզբունքային համաձայնությունն ու համակերպումը, գնդակը նետում է Հայաստանից ներս, որտեղ մեր հակառակորդը Գազպրոմն է՝ Կրեմլի աշխարհաքաղաքական գործիքը։ Պուտինն իրեն խաղից հանելով մեզ թողնում է գուբեռնատոր նշանակված ընկերության քմահաճության տակ, որի իրավունքները գազային պայմանագրերով ավելի լավ են պաշտպանված, քան մեր պետությանը…. Որտե՞ղ ու ինչպե՞ս ենք խաղալու նրա դեմ, երբ «տեսանելի ապագան» ավարտվի, անհայտ է։ Ի դեպ, կրկին շեշտելու եմ, որ քաղաքականության արդյունքները չափելի պետք է լինեն ու տարընթերցումներ չպետք է լինեն կողմերի մոտ… Ըստ այդմ՝ «տեսանելի ապագան» որքա՞նն է, երբ սպառողի համար գազի սպառման գին չի փոխվելու։ Շահային բանակցություններ վարվելու կոպիտ վրիպումներ եմ նկատում. Ռուսաստանը ստացել է կոնկրետ «ապրանք»՝ ի դեմս գնի, հայկական կողմը՝ «անորոշ ժամանակ» ռիսկերով լիքը։ Չգիտեմ, բայց բանակցություններ վարելուց մինչև շահեր սահմանելու ու դրանք բավարարելու առումով լիքը պրոբլեմներ եմ տեսնում…. Դեռ շատ բան կարելի է գրել, բայց բավարարվեմ այսքանով…. Ստյոպա Սաֆարյան

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ո՞վ է Գագիկ Ծառուկյանի վարչապետի թեկնածուն (video) Նիկոլը, եթե չընտրվի, անպայման գնալու է սադրանքների․ իմացե՛ք․ Հայկ Նահապետյան (video) ՇՏԱՊ․ Արարատ Միրզոյանը խոստովանեց՝ համագործակցել է ԱԱԾ-ի հետ (video) Ադրբեջանցին ասում է Սեւանը մերն է, 300 հազար պիտի գան, սա՞ է խաղաղությունը․ Գագիկ Ծառուկյան (video) Թոշակների բարձրացումը ընտրություններից առաջ PR է, որ ժողովրդին իր կողմը գրավի․ թոշակառու (video) «Բու՛թ, քեզ համար նորից կրկնում եմ, ուշադիր լսիր»․ Արամ Սարգսյան (video) Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում,դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել. Շարմազանով Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի չինական էներգետիկ ընկերությունների դեմ «Սա արդեն ոչ թե առողջապահական քաղաքականություն է հիշեցնում, այլ ֆինանսական ճգնաժամ փակելու փորձ՝ հիվանդների հաշվին». Անուշ Պողոսյան Ստախոսի «Մետրոպոլիտենը» Գագիկ Ծառուկյանը պատասխանեց Փաշինյանին (video) Պետրոսն ասաց՝ «բախտի տերը թաղեմ, մեր տանն էլ նախարար կա»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արցախցիների հանդեպ ատելությունը համակարգված է և գեներացվում է այս իշխանությունների կողմից. Գառնիկ Դանիելյան Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Արցախի ֆոնին՝ Կոռնիձորում նկարված արցախցիներին ԱԱԾ-ն բերման է ենթարկել. փաստաբան ՀՀ-ն արդադատության արդյունավետության գործոններով համարվում է «ճնշված» երկիր. «Լույս» հիմնադրամ Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման Միայն ու միայն անվտանգ վերադարձ․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն բացատրեց (video) Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում Իրանը երկու պայման է դրել ԱՄՆ-ի առաջ․ ամեն ինչ վերջանալու է․ Հայկ Նահապետյան (video) Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը Պարոն Թոխատյա՛ն, էդ «ահաբեկչին» չի կարելի համեմատել․ Անժելա Թովմասյան (video) IDF ուժերը հայտնաբերել են «Ու՞ր է ստեղ տղամարդկությունդ, այ Ալիևի «տասովշիկ» »․ Արման Թաթոյան (video) Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է. պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am