Տեսախցիկները ֆիքսել են Ռաֆայել Քոթանջյանին կողոպտելու պահը /տեսանյութ/
Ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն Դեկտեմբերի 30-ին մայրաքաղաքի Աբովյան փողոցում գտնվող գետնանցումումներից մեկում կողոպտել են ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կողոպուտը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Լուսանկարում պատկերված տղամարդու ինքնության վերաբերյալ տեղեկատվություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կամ այլ բաժին, կամ զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Միջոցառումները շարունակվում են։
