Հյուսիսային պողոտայում բարերից մեկում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ
Հունվարի 2-ին, Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայում գործող «Հուկա ման» բարում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 04:30-ի սահմաններում, նշված բարում վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 30-ամյա Մհեր Մուրադյանի, Վանաձոր քաղաքի բնակիչ, 21-ամյա Արթուր Եթիմյանի, Երևան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Կարեն Դավթյանի և 40-ամյա Միքայել Ալեքսանյանի միջև: Վիճաբանությունը շարունակվել է Հյուսիսային Պողոտայի 1/2 հասցեի դիմաց, որի ընթացքում է Մ. Ալեքսանյանը (աջ ձեռքի հինգերորդ մատի կոտրվածք), իսկ Կ. Դավթյանը (կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերք) ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
