Փաստացի Ռուսաստանը հասավ իր ուզածին

Կներեք ձեր ամանորյա տրամադրությունը փչացնելու համար, բայց վարչապետի լայվը նայելուց հետո չէի կարող չգրել։ Նախ չեմ համաձայնելու պարոն Փաշինյանի հետ, թե «Ռուսաստանի կողմից Հայաստան առաքվող գազի գինը թանկացնելու», բայց «տեսանելի ապագայում» «ներքին կարգավորումների հաշվին սպառողների համար սպառման գինը անփոփոխ թողնելու» համաձայնությունը լավ գործարք է։ Փաստացի, Ռուսաստանը հասավ իր ուզածին՝ երբ Հայաստանն այլևս համաձայն է, որ «սահմանին վաճառվող գազի գինը պետք է թանկ լինի»։ Հենց այստեղից սկսվում է խուլիգանութրունը, որովհետև 2013թ. սեպտեմբերի 3-ին, նույն օրվա մեջ Պուտինի, Գազպրոմի ու Ռոսնեֆթի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների ու դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրերի համաձայն գազամթերքներն ու նավթամթերքները պետք է ձեռք բերվեին արտոնյալ՝ ներքին գներով։ Դրա դիմաց ռուսական նավթագազային երկու հսկաներին են փոխանցվել մեր ակտիվները (բենզալցակայաններից մինչև Հայռուսգազարդի վերջին 20 տոկոս, խորհրդում կառավարության ձայնի իրավունք և այլն, ինչպես նաև՝ երկուսին էլ տրվել են մոնոպոլ իրավունքներ, որոնք անգամ խոչընդոտում են երրորդ երկրից գազ ու նավթամթերք գնելուն։ Դեկտեմբերի 2-ին Պուտինը Երևանում հայտարարեց, որ այդ արտոնությունները Հայաստանին տրվում են ԵԱՏՄ -ին Երևանի անդամակցության որոշման դիմաց։ Հիմա ստացվում է, որ Ռուսաստանը դավադրաբար ու միակողմանի խախտում է պայմանը, հանում է արտոնությունները, մինչդեռ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում ու ակտիվներն ու մոնոպոլ իրավունքներն էլ հանձնված են Ռոսնեֆթին ու Գազպրոմին։ Էլ չասած՝ որ Ռոսնեֆթն էլ արդեն 2014-ին Հայաստանին «քցեց» ու չարեց Նաիրիտը վերագործարկելու համար խոստացված 500 միլիոն դոլարի ներդրումը։ Սերժ Սարգսյանը կուլ տվեց այս քցոցին, Փաշինյանն էլ համաձայնում է երկրորդ քցոցուն։ Հիմա, ասացեք խնդրեմ, Հայաստանի այսպիսի «քցոցուն» իշխանությունների համաձայնություն տալու ի՞նչն է լավ։ Բայց սա ամբողջը չէ՝ Պուտինը ստանալով գազը թանկացնելու մեր սկզբունքային համաձայնությունն ու համակերպումը, գնդակը նետում է Հայաստանից ներս, որտեղ մեր հակառակորդը Գազպրոմն է՝ Կրեմլի աշխարհաքաղաքական գործիքը։ Պուտինն իրեն խաղից հանելով մեզ թողնում է գուբեռնատոր նշանակված ընկերության քմահաճության տակ, որի իրավունքները գազային պայմանագրերով ավելի լավ են պաշտպանված, քան մեր պետությանը…. Որտե՞ղ ու ինչպե՞ս ենք խաղալու նրա դեմ, երբ «տեսանելի ապագան» ավարտվի, անհայտ է։ Ի դեպ, կրկին շեշտելու եմ, որ քաղաքականության արդյունքները չափելի պետք է լինեն ու տարընթերցումներ չպետք է լինեն կողմերի մոտ… Ըստ այդմ՝ «տեսանելի ապագան» որքա՞նն է, երբ սպառողի համար գազի սպառման գին չի փոխվելու։ Շահային բանակցություններ վարվելու կոպիտ վրիպումներ եմ նկատում. Ռուսաստանը ստացել է կոնկրետ «ապրանք»՝ ի դեմս գնի, հայկական կողմը՝ «անորոշ ժամանակ» ռիսկերով լիքը։ Չգիտեմ, բայց բանակցություններ վարելուց մինչև շահեր սահմանելու ու դրանք բավարարելու առումով լիքը պրոբլեմներ եմ տեսնում…. Դեռ շատ բան կարելի է գրել, բայց բավարարվեմ այսքանով…. Ստյոպա Սաֆարյան

դիտվել է 56 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Թոշակառուներին Նիկոլն ասում է՝ «ձեր փոսերը փորե՛ք»․ Խաչիկ Մանուկյան (video) Նիկո՛լ, ժողովրդին քվեն չե՛ս ստանալու․ հասկացող մարդը կյանքում Փաշինյանին չի ընտրի․ Հարցում (video) Ամեն ինչ ավելի վատ է լինելու․ Սերժ Սարգսյանի վտանգավոր ակնարկը (video) Սրբուհի Գալյանը՝ սիրիացի վարձկաններին Թուրքիայի միջոցով հանձնելու մասին (video) Արշակ Սրբազանը ձեր նմանների պես չի կզելու՛, լա՛վ իմացեք․ Դավիթ Մկրտչյան (video) Ինչու՞ Նիկոլը չդարձավ իրական ղեկավար․ Անժելա Թովմասյան (video) Ինչու՞ Նիկոլը չդարձավ իրական ղեկավար․ Անժելա Թովմասյան (video) Ֆրանսիայի սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին Մենք էլ պնդում ենք՝ Արցախի հարցը չի՛ կարող փակվել․ Շվեյցարիայի խորհրդարանի անդամ (video) Հունական կղզու մոտ 14 միգրանտ է զոհվել առափնյա պահպանության ծառայության նավակի հետ բախման հետևանքով Բագրատ Սրբազանը CSI ի նախագահ Ջոն Էյբներին նամակներ է փոխանցել․ ի՞նչ է գրել Սրբազանը (video) Ի՞նչ կլիներ այդ ոստիկանի հետ, եթե այդ տեսանյութը չարտահոսեր, սակայն խոշտանգվողն աղմուկ բարձրացներ Հանդիպել ենք Վեհափառ Հայրապետին, նա ասաց՝ պաշտպանելու է իր ազգին․ Ջոն Էյբներ (video) Պետական մարմինները կորցրել են արցախցու տվյալները՝ զրկելով բնակարանային ծրագրով բնակարան ստանալու հնարավորությունից Հայաստանի ամբողջ պոտենցիալը կրկնապատկվելու է․․․ ի՞նչ է անելու առաջիկայում Սամվել Կարապետյանը (video) Վանաձորում 53-ամյա քաղաքացին կրակել ու սպանել է գազալցակայանի աշխատակցի շանը Երբ ՀՀ իշխանությունները փորձում են թաքցնել խնդիրները, մեզ անհրաժեշտ է միջազգային հրապարակայնություն Տո լա՛վ լսեք․ Սիլվա Համբարձումյանը Սերժ Սարգսյանի շանն անգամ չէր կարող կաշառք տալ․ Դավիթ Մկրտչյան (video) Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Փաստ» Թրամփի էֆեկտը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը․ Անդրանիկ Թևանյան (video) Աննախադեպ ու չլսված թալանի մասին (video) 2025 թվականին Դատախազության կողմից պետությանը վերադարձված անշարժ գույքերի ցանկը՝ ըստ մարզերի Երևանում ընտանիքի 3 անդամներ, որոնցից 2-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ԲԿ «Էդ բոշեն, սոված շունը միլիոններ ծախսելը գիտի, մենք չգիտե՞նք, հա՞»․ սյունեցի (video) ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստանից չվերթներ են չեղարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am