Գլխավոր դատախազի դատավճիռը՝ մնալ հպատակ, թե՞ պատվով հեռանալ

Ինչպես եւ սպասվում էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է տարել, որն արդեն մուտքագրվել է: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի 21-ին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Դատախազությունը հենց հաջորդ օրը տեղեկացրել էր, որ որոշումը գրավով ազատելու դատարանի որոշումը հիմնավոր չէ եւ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ չխորշեց ամբոխահաճո հայտարարություններից, նա իջավ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ ընդվզող բողոքավորների մոտ եւ հպարտորեն հայտարարեց, որ ինքն էլ է համաձայն նրանց հետ ու չպետք էր փոխվեր կալանքը: Հարցին, որ շաքարային դիաբետի եւ քաղցկեղի առկայության դեպքում արդյոք կալանքը համատեղելի չէ, Նիկոլ Փաշինյանի պատվերները կատարող դատախազը սառնասրտորեն եւ ավելի խրոխտ ձայնով փորձեց հաղթանակա դուրս գալ լրագրողի գրոհից՝ իսկ կա՞ այդ մասին դատաբժշկական եզրակացություն.<<Այդ մասին պետք է փորձաքննությունը պատասխանի>> ,- ասաց Դավթյանը: Իհարկե, իրավաբանությունը հույզերով ու մարդկային ֆակտորով չի առաջնորդվում, սակայն ոչ ոք չի պնդում, որ Մանվել Գրիգորյանին չպետք է դատել, քանի որ նա հիվանդ է, բայց ինչու չի կարելի փոխել նրա կալանքի միջոցը, որպեսզի հետո անդառնալի հետեւանքները չծանրանա այս իշխանության ուսերին: Խնդիրն այն է, որ Հայաստանում սահուն վերանում են բոլոր ինստիտուտները եւ իշխանությունն իր ձեռքն է փորձում վերցնել ամբոխը, եթե նա պահանջում է, որ այսինչ մեկը պետք է փակվի, ուրեմն ամբոխին պետք է հաճոյանա նաեւ անգամ գլխավոր դատախազը, որն առավել եւս հիմա դրա խնդիրն ունի, ընտրություններից հետո նրան կարող են փոխել մեկ ուրիշով, եւ ոuրեմն ինչու ամեն վայրկյան չապացուցել իշխանությանը, որ կարող է լինել իր հպատակը, սա ոչ միայն Մանվել Գրիգորյանի, այլեւ գլխավոր դատախազի դատավճիռն է որոշվում՝ մնալ՝ թքելով արդարադատության երեսին ու պատրաստ լինելու ծառայել ռեժիմին, թե հեռանալ արժանապատիվ, որպես հպարտ քաղաքացի: Նկատենք, որ գեներալի փաստաբանը դատախազի հայտարարությանը հաջորդող իր ասուլիսում արդարացիորեն նշեց. «Մանվել Գրիգորյանի դատական ակտի թանաքը դեռ չչորացած, գլխավոր դատախազությունից կարծիք են հայտնում, որ դատական ակտն անօրինական է և բողոքարկելի»: Բաղդասարյանը նկատեց, որ դատախազները ոչ դատական նիստին են ներկա եղել և ոչ էլ ծանոթ են դատական ակտին: Բայց ի՞նչ կարիք կա ծանոթ լինելու դատական ակտին, եթե կա հանրային պահանջ, որը ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, ամենակարեւորն է: Այս իրավիճակում, եթե հանրային պահանջով պիտի իրականացվի արդարադատությունը, ըստ պաշտպան Լեւոն Բաղդասարյանի, ապա պետք է փակել դատարանները և մարդկանց դատել հրապարակում՝ ժողովրդի բութ մատերի վերև ու ներքև շարժումներով: Փասռաբանը ջախջախեց նաեւ ՀՔԾ եւ առհասարակ իշխանության ողջ խայտառակ գործունեությունը. «ՀՔԾ պետը ցուցում է տալիս նախարարին, որի իրավունքը նա չունի, ևբոլորը դա նորմալ են ընդունում, նախարարն էլ այդ ցուցումը տեղայնացնում է մարզպետին, որն էլ կանչում է գյուղապետերին և հանձնարարում կատարել ՀՔԾ պետի անօրինական ցուցումները։ Իսկ ժողովուրդը դա նորմալ է ընդունում և ծափ է տալիս, քանի որ դա վերաբերվում է Մանվել Գրիգորյանին, իսկ իշխանությունը չտեսնելու, չլսելու է տալիս, իսկ այդ մասին բարձրաձայնող իրավապատշտպանն ընկնում է հայհոյախառն քննադատության տակ։ Անձին զրկում են ազատ տեղաշարժվելու իրավունքից, ոստիկանապետը կազամեկրպիչներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու փոխարեն, հրավիրում է իր մոտ և նրանց խորհուրդ տալիս գնալ հրապարակ՝ ակնարկելով մեծացնել հավաքվածների թիվը>>: Անի Սահակյան

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am