Շոուն ավարտվեց. Խրոխտ դիվանագիտության «կարապի երգը»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին ստորագրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ իր թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին կառույցի գլխավոր քարտուղար նշանակելու մասին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախագահ Լուկաշենկոն ընդունել էր Զասին, ով այժմ զբաղեցնում է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, և ընդգծել. - «Բելառուսը մի քանի թեկնածու ուներ, սակայն ես ընտրեցի Ձեզ, որպեսզի, այսպես ասած, օրինակ ծառայենք և ցույց տանք, որ անհրաժեշտ է պաշտոնաթող գեներալների փոխարեն ղեկավարումը հանձնել երիտասարդ ու հեռանկարային գեներալներին՝ կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու համար»: Ի դեպ, Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նշանակման շուրջ հանդիպումներ է ունեցել կառույցի անդամ բոլոր երկրների իշխանությունների հետ, բացառությամբ՝ Հայաստանի: Մինսկի թեկնածուն պնդում է, որ բոլոր այդ երկրներում՝ Ռուսաստանում, Ղըղըզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում աջակցություն է ստացել: Զասը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների հետ հանդիպման մասին, որոնց հետ պետք է համաձայնեցներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածությունը: Հիշեցնենք, որ Զասի թեկնածությունն առաջարկվել էր նոյեմբերին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների հանդիպմանը: Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարն արդեն այցելել է Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որտեղի առաջնորդները հավանություն են տվել նրա թեկնածությանը: Դե իսկ Լուկաշենկոն նույնպես պաշտոնապես սատարել է Զասի նշանակմանը՝ ստորագրելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը: Բելառուսի Ազգային անվտանգության պետքարտուղար Ստանիսլավ Զասն ակնկալում է, որ կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կոնսենսուսով: Այս մասին նա հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում: Նկատենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածությունն արդեն համաձայնեցրել են Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի նախագահները: Ստանիսլավ Զասը եղել է այդ բոլոր երկրներում և հանդիպել այդ պետությունների ղեկավարների հետ: «Հանդիպումներն անցել են դրական՝ հաշվի առնելով տոնը, բնույթը, արդյունավետությունը, և օգտակար են եղել անձամբ ինձ համար: Նպատակահարմար է քաղաքականության մեջ ներմուծել այնպիսի սխեմա, երբ ռազմաքաղաքական բլոկի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող մարդը հանդիպումներ է ունենում բոլոր պետությունների ղեկավարների հետ»,- ասել է պետքարտուղարը: Զասը պատմել է, որ նախագահների հետ հանդիպումներում ինքը լսել է՝ ինչպես են նրանք գնահատում իրավիճակը տարածաշրջանում և հենց կազմակերպության գործունեությունը, ինչ հարցերի լուծումներ են ակնկալում առաջիկայում: «Ոչ բոլոր ընթացակարգերն են կատարվել: Կարծում եմ, որ մնացած օրերի ընթացքում կամ գալիք տարվա առաջին օրերին բոլոր իրավական ընթացակարգերը կկատարվեն, և կսկսվի աշխատանքը նոր պաշտոնում»,- ասել է Զասը: Իսկ հարցին՝ արդյոք նախատեսվում է հանդիպում Հայաստանի ղեկավարի հետ՝ Զասը պատասխանել է. «Ես պատրաստ եմ Հայաստանի վարչապետի համար ցանկացած հարմար պահի մեկնել այնտեղ և հանդիպել նրա, արտգործնախարարի, պաշտպանության նախարարների հետ, քննարկել միգուցե այն հարցերը կամ խնդիրները, որոնք նրանք տեսնում են կազմակերպության գործունեության մեջ, և շարունակել աշխատել, այդ թվում, այդ խնդիրների լուծման շուրջ»: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրության մեջ որոշումներ կայացնելու կարգը նախատեսված է սահմանափակ ձևաչափով, երբ ոչ բոլոր երկրներն են համաձայն այս կամ այն հարցի հետ: «Բայց ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, փոխհամաձայնության կգանք և այսօր առկա հարցերը կհանվեն: Այդ տարբերակը կլինի ամենալավն ու օգտակարը գործի համար: Անհրաժեշտ է հաղթահարել այդ տարաձայնությունները և սկսել բնականոն աշխատանքը»,- ասել է Զասը: Հավելենք նաև, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը սատարել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և ստորագրել է նրա նշանակումը: Զասի թեկնածությունը պաշտպանելու պատրաստակամության մասին Տաջիկստանի նախագահը հայտնել էր դեկտեմբերի 14-ին Դուշանբեում նրա հետ ունեցած հանդիպմանը: Ահա, և շոուն ավարտված է: Զասն, արդեն գրեթե, ստանձնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ընդ որում՝ առանց Հայաստան այցելելու: Օրերս պաշտոնական Երևանը խրոխտ ազդարարեց, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի միջև հանդիպում չի նախատեսվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանն ասել էր. «Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի նախատեսվում: Եթե մինչև հիմա հանդիպում տեղի չի ունեցել, ապա նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասաց նա: Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ նա դեռևս չի հանդիպել Բելառուսի ներկայացուցիչ Զասի հետ, մինչդեռ ՀԱՊԿ անդամ բոլոր երկներ նա արդեն իսկ այցելել է, ասել է. «Մենք չենք մերժել, մենք ասել ենք, որ այս փուլում նպատակահարմար չենք համարում, քննարկումները շարունակվում են»: Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես ասել է, որ հարցը պետք է որոշվի կոնսենսուսով ու պետք է փորձել հասնել կոնսենսուսի: Այսպես, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո հույս է հայտնել, որ կոնսենսուսով կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նրա թեկնածությանը համաձայնել են Ղրղըզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ռուսաստանի նախագահները: Իսկ ի՞նչ շահեց Հայաստանն այս ամենին: Մի քանի ամիս ՀՀ իշխանությունները շեփորահարում էին, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանինն է, և մինչև վերջ պնդելու են այդ պաշտոնում ՀՀ թեկնածուի օգտին, այսպես ասած՝ «կռիվ են տալու»... Արդյունքում, Հայաստանը մնաց մենակ, ոչ միայն կորցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, այլև դաշնակիցների՝ վստահությունը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն ինչպես էլ վերջնական որոշում ստանա՝ Հայաստանը չի վերագտնի կորսված վստահությունը: Թամար Բագրատունի

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am