«Նիկոլի հետ քայլած ջահելների պրոֆեսիոնալիզմին չեմ հավատում». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում շատ խելացի քաղաքագետներ, տնտեսագետներ, իրավաբաններ կան, որոնց ներուժը, կներեք պաթետիկ բառերիս համար, հանուն հայրենիքի չի օգտագործվում: Նիկոլ Փաշինյանի հաջողությունը բոլորիս հաջողությունն է լինելու, ձախողման վատ հետևանքները բոլորս ենք զգալու: Ինչո՞ւ այդ խելացի փորձագետներից չստեղծել անալիտիկ կենտրոն, որի վերլուծությունները և գնահատականները հիմք կլինեն գազի գնի, Արցախի հիմնահարցի, Հայաստանի տնտեսական զարգացման մոդելի և այլ կարևոր հիմնահարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս: Նիկոլի հետ քայլած ջահելների պրոֆեսիոնալիզմին չեմ հավատում»:
