«Շրջելով Երևանի փողոցներով՝ ուղղակի սարսափում ես». Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՎԱՅՐԵՆՈՒԹՅՈՒՆ Շրջելով Երևանի փողոցներով, ուղղակի սարսափում ես քաղաքի տարբեր հատվածներում վաճառվող հարյուրավոր «մորթված» սոճինեների և եղևնիների տեսքից։ Արդյո՞ք դրանք բոլորը ներմուծված են (չնայած դա էլ է վայրենություն), թե՞ առանց այն էլ Հայաստանի աղքատիկ անտառների անխնա և անիմաստ կոտորածի արդյունքն է։ Կասկածում եմ։ Եվ բոլորս լռում ենք, այդ թվում քաջարի բնապահպանները»։
