Հերթական սպանությունը Տավուշի մարզում. մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 31-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վահե Ղազարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի և ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հունան Գարանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 27-ամյա Աշոտ Գևորգյանն էր, ով մահացու հրազենային վնասվածքը ստացել է Մաշտոցի փողոցի 33 հասցեում: Փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողութուններ՝ հանցագործությունը կատարող անձին կամ անձանց, ինչպես նաև հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Տավուշի բաժնի և քննչական բաժնի ծառայողները արդեն գիտեն սպանությունը կատարողի ինքնությունը, ում որոնում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Փաշինյանին հենց հանդիպեմ, կասեմ փասափուսեդ հավաքի ու․․․․ Քաղաքացի (video) Ո՞վ է Գագիկ Ծառուկյանի վարչապետի թեկնածուն (video) Նիկոլը, եթե չընտրվի, անպայման գնալու է սադրանքների․ իմացե՛ք․ Հայկ Նահապետյան (video) ՇՏԱՊ․ Արարատ Միրզոյանը խոստովանեց՝ համագործակցել է ԱԱԾ-ի հետ (video) Ադրբեջանցին ասում է Սեւանը մերն է, 300 հազար պիտի գան, սա՞ է խաղաղությունը․ Գագիկ Ծառուկյան (video) Թոշակների բարձրացումը ընտրություններից առաջ PR է, որ ժողովրդին իր կողմը գրավի․ թոշակառու (video) «Բու՛թ, քեզ համար նորից կրկնում եմ, ուշադիր լսիր»․ Արամ Սարգսյան (video) Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում,դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել. Շարմազանով Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի չինական էներգետիկ ընկերությունների դեմ «Սա արդեն ոչ թե առողջապահական քաղաքականություն է հիշեցնում, այլ ֆինանսական ճգնաժամ փակելու փորձ՝ հիվանդների հաշվին». Անուշ Պողոսյան Ստախոսի «Մետրոպոլիտենը» Գագիկ Ծառուկյանը պատասխանեց Փաշինյանին (video) Պետրոսն ասաց՝ «բախտի տերը թաղեմ, մեր տանն էլ նախարար կա»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արցախցիների հանդեպ ատելությունը համակարգված է և գեներացվում է այս իշխանությունների կողմից. Գառնիկ Դանիելյան Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Արցախի ֆոնին՝ Կոռնիձորում նկարված արցախցիներին ԱԱԾ-ն բերման է ենթարկել. փաստաբան ՀՀ-ն արդադատության արդյունավետության գործոններով համարվում է «ճնշված» երկիր. «Լույս» հիմնադրամ Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման Միայն ու միայն անվտանգ վերադարձ․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն բացատրեց (video) Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում Իրանը երկու պայման է դրել ԱՄՆ-ի առաջ․ ամեն ինչ վերջանալու է․ Հայկ Նահապետյան (video) Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը Պարոն Թոխատյա՛ն, էդ «ահաբեկչին» չի կարելի համեմատել․ Անժելա Թովմասյան (video) IDF ուժերը հայտնաբերել են «Ու՞ր է ստեղ տղամարդկությունդ, այ Ալիևի «տասովշիկ» »․ Արման Թաթոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am