ՌԴ-ում Թուրքիայից ներմուծված 39 տոննա վարակված կաղամբ է հայտնաբերվել
ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության մասնագետները Նովոռոսիյսկի ու Գելենջիկի նավահանգիստներում հայտնաբերել են Թուրքիայից ներմուծված չինական վարակված կաղամբի խմբաքանակ: Կալիֆոռնիական ծաղկավոր թրիպսով վարակված ապրանքն ընդհանուր առմամբ կշռում է 39.39 տոննա: Ինչպես տեղեկացնում է Meduza-ն, կաղամբը հայտնաբերվել է 2016 թվականի հունվարին: Արտադրանքը չի մտնում ՌԴ-ի սահմանած պատժամիջոցների ցանկում, ընդգծել են գերատեսչությունում: Այդ վնասատուն կարող է սնվել 62 ընտանիքների 244 տիպի բույսերով, և հավասարապես վնասակար է ինչպես բանջարեղենային կուլտուրաների, այնպես էլ դեկորատիվ բույսերի համար: Հավասարապես վտանգավոր է ոչ միայն քանի որ վնաս է հասցնում բույսերին, այլև հանդիսանում է ակտիվորեն փոխանցվող վիրուս, որը կարող է վտանգավոր հիվանդություններ առաջացնել բույսերի մոտ։
