«2019-ին մեր համակարգին լուրջ անելիքներ են սպասվում». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի գործընկերներ սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: 2018 թվականը մեր համակարգի արդիականացման կարևոր հանգրվաններից էր. հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումների գործընթացը նոր լիցքեր է ստացել, նախանշվել են զարգացման հիմնական ուղղությունները: 2018 թվականին ՊԵԿ-ն ակտիվացրել է տնտեսության ստվերայնության նվազեցմանն ուղղված աշխատանքը: Հարկային գործընթացներն էլեկտրոնային հարթակ տեղափոխումը հնարավորություն է տալիս պետություն-բիզնես շփումը դարձնել քաղաքակիրթ, հարմարավետ և առավելագույնս զերծ կոռուպցիոն ռիսկերից: 2018 թվականին նոր մակարդակի է հասել միջազգային կառույցների հետ մեր համագործակցությունը. ակտիվ երկխոսություն է ծավալվել Համաշխարհային մաքսային կազմակերպության և ԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխգործակցության խորացման ուղղությամբ: ՊԵԿ-ը շարունակել է կոռուպցիայի դեմ պայքարում առաջատար երկրների փորձի և գործիքակազմի ուսումնասիրությունն ու վերլուծությունը: Այսօր կարող ենք փաստել՝ համակարգային կոռուպցիան բացառված է, իսկ այդ երևույթի առանձին դրսևորումների դեմ պայքարը հետայսու ևս լինելու է խիստ և անզիջում: Գալիք 2019 թվականին մեր համակարգին լուրջ անելիքներ են սպասվում: Անհրաժեշտ է նոր էներգիա հաղորդել պետություն-բիզնես շփման բարելավմանը, ինչպես նաև` կոռուպցիոն երևույթներն արմատախիլ անելուն ուղղված ջանքերին: Այդ հարցում շոշափելի է լինելու յուրաքանչյուրիդ անձնական ներդրումն ու ջանքը. էական առաջընթաց հնարավոր է միայն թիմային աշխատանքի շնորհիվ` բանիմաց, գրագետ և պատասխանատու կադրերի մասնակցությամբ: 2019 թվականին համակարգի գործունեության գերխնդիրներն են՝ տնտեսության զարգացմանը միտված հարկային օրենսդրության կատարելագործումը, հարկ վճարողի սպասարկման որակի շարունակական բարձրացումը, բիզնեսի համար առավելագույն հարմարավետության ապահովումն ու արհեստական խոչընդոտների բացառումը, ընթացակարգերի ազատականացումը, ավտոմատացված համակարգերի կիրառման մասնաբաժնի ավելացումը: Մեր կարևոր թիրախներից է հարկ վճարողի վարքագծի շտկումը: Հանրային գիտակցության մեջ պետք է արմատավորվի` հարկ վճարելը սովորական երևույթ է. բոլորը պետք է վճարեն հարկերը: Օրինապահ տնտեսվարողները կխրախուսվեն, իսկ ռիսկայինները՝ հարկերն ինքնակամ վճարելու հնարավորություն կստանան: 2019 թվականին մաքսային ծառայության զարգացման ուղենիշը մեր երկրի մաքսային սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացու և բիզնեսի համար հարմարավետ և հավասար պայմանների ապահովումն է, միաժամանակ՝ չթուլացնելով հսկողությունը, խստացնելով իրավախախտումների և մաքսանենգության դեմ պայքարը: Նախանշված խնդիրների լուծման հարցում անկյունաքարային նշանակություն ունի հարկային և մաքսային ծառայողի կերպարի վերափոխումը, մասնագիտական կարողությունների բարձրացումը՝ համակարգը վերլուծական ունակություններով, ճկուն մտածողությամբ օժտված և բարեխիղճ աշխատակիցներով համալրելը: Յուրաքանչյուր փոփոխություն պետք է սկսենք ինքներս մեզանից: Կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ առողջություն, երջանկություն, եռանդուն աշխատանք և նորանոր ձեռքբերումներ: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով, սրտացավ և պատասխանատու գործելաոճով մեզ կհաջողվի դիմագրավել առկա մարտահրավերներին և բարեփոխումների գործընթացը հասցնել որակապես նոր մակարդակի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am