Քայքայված, թալանված, կոտորած… երեկ գնացել եմ, երկու-երեք շենք եմ նայել.վարչապետ
կառավարական թիվ 3 շենքի ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացվեց,որը կազմում է 32 մլն 500 հազար դրամ: Ելնելով հրատապությունից՝ առաջարկվում է գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով՝ առանց հայտարարության,հայտարարեց Նախագիծը ներկայացնող Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Ե՞րբ են նախարարությունները տեղափոխվելու վարչապետի հարցին , Արման Սահակյանը պատասխանեց, որ նախարարներին խնդրել է, որպեսզի ամենաուշը երկուշաբթի ազատած լինեն տարածքը: «Բացառված է՝ երկուշաբթի ազատած չլինեն, որովհետև մենք նաև պայմանավորվածություն ունենք սեփականատիրոջ հետ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Արման Սահակյանը ներկայացրեց մեկ այլ նախագիծ, որով առաջարկվում է Էրեբունի Պլազա ՍՊԸ-ի վարձակալած տարածքի ժամկետի փոփոխություն, քանի որ Կառավարական թիվ 2 նոր մասնաշենք տեղափոխվելու պատճառով ՀՀ Սփյուռքի նախարարությունը ժամկետից շուտ՝ 2016թ. փետրվարի 20-ից, ազատել է տարածքը: «Երեկ մի քանի շենքերում եմ եղել, նայել, որոնք գտնվում են տարբեր գերատեսչություններում:Ունենք բազմաթիվ շենք-շինություններ, որոնք բարձիթողի վիճակում են գտնվում, և նաև չենք օգտագործում մեր նպատակներին համապատասխան: Ունենք գերատեսչություններ, ծառայություններ, ՊՈԱԿ-ներ, որոնք վարձով են նստում, և հարկավոր է, որ նախարարությունները, նախարարները, գերատեսչության ղեկավարներն անդրադառնան այդ հարցին, և այնպես են բռնել այդ գույքը որոշ գերատեսչության ղեկավարներ, որ չգիտեմ՝ ինչ են անում, և ոչ էլ տարիներով գնում են այդ շենքեր-շինությունները: Քայքայված, թալանված, կոտորած… երեկ գնացել եմ, երկու-երեք շենք եմ նայել: Այդ շենքերը մեր սեփականությունն են, պետական սեփականություն են, մի քիչ վերանորոգենք, թող գերատեսչությունները զբաղեցնեն այդ տարածքները, ոչ թե գնան վարձով նստեն այլ տարածքներում»,հայտարարեց վարչապետը: Ա.Ավագյան
