Վաչագան Ղազարյանը ազատ արձակվեց
Վերաքննիչ դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ազատ է արձակել Սերժ Սարգսյանին թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին ։ Այդ մասին 24News-ին հայտնեց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը։ Դատարանը բավարարել է Ղազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին պաշտպանների հայցը։ Դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը։ Վաչագան Սարգսյանի խափանման միջոցը փոխվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ նոյեմբ երին նրան ազատ էր արձակել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը կասկածվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափը թաքցնելու եւ ապօրինի հարստացման մեջ։
