Փրկարարը մասնագիտություն չէ, այլ կոչում. Լևոն Մնացականյան

ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել: Այս մասին տեղակնում ենք ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Հարգելի ծառայակիցներ, գործընկերներ, ահա և պատմություն է դառնում 2018 թվականը: Ամփոփելով անցնող տարին՝ կարող ենք արձանագրել, որ ծառայությունն ընդհանուր առմամբ կարողացել է պատվով կատարել իր առջև դրված խնդիրները բոլոր ուղղություններով: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը բարության և մարդասիրության օջախ է: Ձեր բարեխիղճ ծառայության շնորհիվ օրեցօր աճում է բնակչության վստահությունը կառույցինկատմամբ, ինչի վառ վկայությունն են ճգնաժամային կառավարման կենտրոնում շարունակաբար աճող կանչերը: Փրկարարը մասնագիտությունչէ, այլ կոչում: Մարդիկ վստահում են մեզ, համոզված լինելով, որ ցանկացած դժվարին իրադրության մեջ հայտվելուց փրկարարներն իրենցկողքին կլինեն և կցուցաբերեն անհրաժեշտ օգնություն: 2018 թվականին շարունակվել է ծառայության նյութատեխնիկական բազայի համալրումը և արդիականացումը: Ծառայությունը մշտապես գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության ներքո: Բացի պետական աջակցությունից՝ այսօր ծառայության կողքին են կանգնած մի շարք բարերարներ, ովքեր իրենց նվիրատվությունների շնորհիվ նպաստում են ծառայության գործունեության մակարդակի բարձրացմանը: Օգտվելով հնարավորությունից՝ մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեզ: Ամփոփելով 2018 թվականի մեր ձեքբերումներն ու հաջողությունները՝ պետք է նշել, որ դեռևս բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք իրենց լուծումնեն պահանջում: Միայն յուրաքանչյուրիս տքնաջան, համառ ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ կարող ենք պատշաճ մակարդակով լուծել առաջադրվածխնդիրները, ինչը ակնկալում եմ միասին իրականացնել 2019 թվականին: Հարգելի գործընկերներ, Նոր տարին բոլորիս համար նոր հույսերի, ակնկալիքների ու երազանքների տոն է: Յուրաքանչյուր նոր տարի նորանում են հույսերը, նրանց հետ էլ կյանքն է նորանում: Շնորհավորում եմ բոլորիդ՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ այս օրերին Ձեր օջախներում տոնական սեղաններիշուրջ իշխեն բարձր տրամադրությունն ու լավատեսության ոգին: Թող 2019 թվականը խաղաղություն ու բարօրություն բերի Ձեր ընտանիքներին և մեր երկրին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,- ասված է ուղերձում։  

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am