Վանաձորում 44-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա երեխայի
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում. տեղեկացնում է shamshyan.com–ը։ Ժամը 11:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ, 44-ամյա Արմեն Մարգարյանը իր վարած Opel Astra մակնիշի 44 TT 442 համարանիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 151 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 14-ամյա Օֆելյա Եղիկյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, այնուհետև դեպքի մասին տեղեկացրել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով, երեխայի կյանքին և առոջղությանը վտանգ չի սպառնում: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։
