Դեկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 21:50-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 9-ամյա Լիանա Գ.-ն՝ «աջ նստաթմբի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:
Հիվանդանոց են մեկնել Կոտայքի մարզի և ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբերը, ովքեր պարզել են, որ Լիաննա Գ.-ն հրազենային վնասվածք ստացել է իրենց տանը, երբ հայրը՝ 41-ամյա Հայկ Գ.-ն, տան հյուրասենյակում իր անվամբ գրանցված «ՄՌ -155» տեսակի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը մաքրելիս է եղել, ու պատահաբար կրակելու հետևանքով երեխան վնասվածք է ստացել:
Փաստի առթիվ տարածքի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները հայտնաբերել են հրացանը և հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը