Ինչպես վարկաբեկել գերդաստանը. Դավիթ Պետրոսյանի բաց նամակը Վահան Արծրունուն

Հարգելի Վահան, կոլեգա Գրում եմ այս նամակը, լինելով խորը վշտացած ու տարակուսած: Իմ աչքի առաջ տեղի է ունենում մի երևույթ, որը չի տեղավորվում պարզ բանականության մեջ: Ձեզ առաջարկվել է հանդես գալ, որպես ԵՊԲՀ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու: Իհարկե, ինքնին այդ փաստը ուրախալի է: Համաձայն Հոդված 22. Գլուխ 1-ի Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հանդիսանում է հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը : Հիշեցնում եմ, որ խոսքը գնում է ԵՊԲՀ-ի մասին, որն ունի իր կառավարող մարմինները, ամբիոնները, դասախոսական կազմը և կլինիկաները, որտեղ աշխատում են երկրի լավագույն մասնագետները և ԵՊԲՀ-ի հիմնական նպատակն է կրթել և գիտելիքներ, ինչպես տեսական, այդպես էլ կիրառական, տալ ապագա բժիշկներին: ԵՊԲՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կոչված է այդ բարդ և գերմասնագիտացված կոլեկտիվի գործունեության բարձրագույն և վերահսկողական աշխատանքը անելու համար:Այստեղ ես տեսնում եմ շատ մեծ դեր հենց Հոգաբարձուների խորհրդի նախագահի մոտ: Եվ առաջին հերթին այդ դիրքի համար ներկայացվող թեկնածուն պետք է ինքը լինի բժշկագիտության մեջ իրեն դրսևորած անձ, որը կարող է հավասար մակարդակի և նույն լեզվով, ես ի նկատի ունեմ, բժշկագիտական լեզուն, խոսել ԵՊԲՀ-ի կառավարման մարմինների և դասախոսական կազմի հետ: Հարգելի Վահան, ես բնավ չեմ ուզում Ձեզ վիրավորած լինել, այլ ինձնով ղեկավարում են միայն Ձեր նկատմամբ գոյություն ունեցող իմ հարգանքը և սերը դեպի Ձեր արվեստը: Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում նախագահելը նման բարդ ու բարձր պրոֆեսիոնալ կազմին , որտեղ կան անվանի բժիշկներ, դասախոսներ, Կառավարության անդամներ, որոնցից ամեն մեկը անցել է իր ուրույն ու դժվար ուղին այդ դիրքերին հասնելու ու համապատասխանելու համար և, վերջապես, ուսանողներ: Չէ որ դա լինելու է շատ լուրջ, երբեմն ծանր որոշում ընդունելու գործընթաց, պետք է լինելու կայացնել որոշումներ, որոնց արդյունքում տեղի կունենան շահերի բախումներ, անձերի մասնագիտական ճակատագրերի փոփոխություններ: Թե Ձեզ ասել են, որ մի մտածեք, կգաք, կնստեք նիստերին, մենք ամեն ինչ արդար նախօրոք կորոշենք, իսկ Ձեզ վերջում ծափ կտանք: Միանգամից ասեմ, որ այդպես չի լինելու: Անկախ նրանից, թե կլինեք, թե չեք լինի դուք խորհրդի նախագահ,բոլոր որոշումները ընդունվելու են լուրջ քննարկումների, միգուցե անգամ անհամաձայնությունների մթնոլորտում: Եվ ինչպես եք Դուք ձեզ զգալու այդ պահերին, երբ խորհրդի մնացած անդամները անգամ ոչ մի արժեքավոր կարծիք Ձեզնից չեն էլ ակնկալելու, նախապես իմանալով, որ իրենց նախագահը ոլորտի հետ կապված գիտելիք ու փորձ չունի: Դուք ի՞նչ է, մտադիր եք լինել «հարսանյաց գեներալ»: Ասեմ Ձեզ, որ նա, ով Ձեզ դա խոստացել է, խաբել է Ձեզ: Հիմա ամենակարևոր հարցը, թե ինչու է խաբել: Տարիներ շարունակ ԵՊԲՀ-ը եղել է ամբողջովին ինքնավար, չնայած և ԿԳՆ-ին պատկանող, կառույց: Հոգաբարձուների խորհուրդը, որը գոյություն է ունեցել և անգամ ունեցել է նախագահ, եղել է ֆիկտիվ, ինչպես շատ և շատ այլ մարմիններ Հին Հայաստանում, և ինչը, իմ կարծիքով հենց բերեց այսքան սպասված և ժողովրդի կողմից ողջունելի հեղափոխությանը, որը, ինչքան ես գիտեմ, Դուք էլ շատ մեծ ոգևորությամբ ընդունեցիք: ԵՊԲՀ-ի ներկա ղեկավարությունը չի ուզում հրաժեշտ տալ այդ արատավոր ավանդույթներին, ցանկանում է մնալ հին ձևերով կառավարվող և անհսկելի վիճակում: Կարծում եմ, որ Ձեր անձին նախագահի դիրքում տեսնելը ԵՊԲՀ-ի կառավարիչը կապում է հենց այդ հանգամանքի հետ, համարելով, որ Ձեր մարդկանց վստահելու սովորությունը և, մի գուցե ստեղծագործին բնորոշ ռոմանտիզմը, և իհարկե, գործի հանդեպ անտեղյակությունը, թույլ չի տա Ձեզ պրպտուն կերպով փորձել վերահսկել, նկատել սխալ զարգացումները և ընդհանրապես, չնկատել այն, որ ԵՊԲՀ-ը վերջին տարիներին ապրում է հետադարձ շարժընթաց: Դրա համար в ход пошли պապիկը, անկուսակցականը, մաեստրո և այլ հուզական բնորոշումները, որոնք ուղղված են շեղել հանրությանը գործի բուն իմաստից: Հարգելի Վահան, Ձեզ խաբում են, Ձեզնով ակնհայտ մանիպուլյացիա են անում, Ձեզ լավ բան չեն առաջարկում: Խորհրդի մեջ երեխաներ չեն ու երաժշտության մոլեռանդներ չեն: Մեզ չի լինի Նիլսի դուդուկով տանել ու խորտակել ծովում, համոզված եմ, Դուք դա ոչ էլ ուզում եք անել: Կառավարիչը, որը այսքան զմայլված Ձեզ ողջունում է նախագահի թեկնածու դառնալու հեռանկարով, անում է Ձեր կյանքի նկատմամբ ամենանենգ գործը՝ նա վարկաբեկում է և Ձեզ, և պապիկին, ԵՊԲՀ-ի հիմնադիրներից մեկին, պրոֆեսոր Վահան Արծրունուն, և Ձեր արվեստը: Վատը այն է, որ Ձեզ այդ հեղինակավոր դիրքը խոստացողը, ես հիմա խոսում եմ ոչ թե խորհրդի անդամի, այլ նախագահի մասին, Ձեզ տեր չի կանգնի, երբ շատ վատ բնութագրով ստիպված լինեք այդ պատվավոր, բայց ավելի շատ պատասխանատու պաշտոնը թողնել: Հարգելի Վահան, դեռ ուշ չի, դեռ կա ժամանակ, կարող եք ընդունել ամենաճիշտ ու արդար որոշումը: Հավատացնում եմ, դրանից հետո Ձեր վարկանիշը թռիչք կապրի և որպես երաժիշտ, և որպես մաեստրո, և որպես քաղաքացի և, իհարկե, որպես մարդ: Ձեր արվեստը սիրող, համերգները տոմս առնելով այցելող, ԵՊԲՀ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Պետրոսյան: aravot.am

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Ո՞վ է Գագիկ Ծառուկյանի վարչապետի թեկնածուն (video) Նիկոլը, եթե չընտրվի, անպայման գնալու է սադրանքների․ իմացե՛ք․ Հայկ Նահապետյան (video) ՇՏԱՊ․ Արարատ Միրզոյանը խոստովանեց՝ համագործակցել է ԱԱԾ-ի հետ (video) Ադրբեջանցին ասում է Սեւանը մերն է, 300 հազար պիտի գան, սա՞ է խաղաղությունը․ Գագիկ Ծառուկյան (video) Թոշակների բարձրացումը ընտրություններից առաջ PR է, որ ժողովրդին իր կողմը գրավի․ թոշակառու (video) «Բու՛թ, քեզ համար նորից կրկնում եմ, ուշադիր լսիր»․ Արամ Սարգսյան (video) Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում,դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել. Շարմազանով Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի չինական էներգետիկ ընկերությունների դեմ «Սա արդեն ոչ թե առողջապահական քաղաքականություն է հիշեցնում, այլ ֆինանսական ճգնաժամ փակելու փորձ՝ հիվանդների հաշվին». Անուշ Պողոսյան Ստախոսի «Մետրոպոլիտենը» Գագիկ Ծառուկյանը պատասխանեց Փաշինյանին (video) Պետրոսն ասաց՝ «բախտի տերը թաղեմ, մեր տանն էլ նախարար կա»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արցախցիների հանդեպ ատելությունը համակարգված է և գեներացվում է այս իշխանությունների կողմից. Գառնիկ Դանիելյան Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Արցախի ֆոնին՝ Կոռնիձորում նկարված արցախցիներին ԱԱԾ-ն բերման է ենթարկել. փաստաբան ՀՀ-ն արդադատության արդյունավետության գործոններով համարվում է «ճնշված» երկիր. «Լույս» հիմնադրամ Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման Միայն ու միայն անվտանգ վերադարձ․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն բացատրեց (video) Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում Իրանը երկու պայման է դրել ԱՄՆ-ի առաջ․ ամեն ինչ վերջանալու է․ Հայկ Նահապետյան (video) Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը Պարոն Թոխատյա՛ն, էդ «ահաբեկչին» չի կարելի համեմատել․ Անժելա Թովմասյան (video) IDF ուժերը հայտնաբերել են «Ու՞ր է ստեղ տղամարդկությունդ, այ Ալիևի «տասովշիկ» »․ Արման Թաթոյան (video) Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է. պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am