Դեկտեմբերի 22-ի առավոտյան Չկալովկա գյուղի մի բնակիչ ոստիկանության Սեւանի բաժին ահազանգեց. գիշերն օգտվելով, անասնագոմի դուռը կողպված չլինելու հանգամանքից, 12 գլուխ ոչխար ու մի այծ էին հափշտակել:
Օպերատիվ խումբը Չկալովկա մեկնեց: Դեպքի վայրն ուսումնասիրելուց ու տուժողից հաղորդում վերցնելուց հետո իրավապահները սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում շուտով տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Վաղարշապատի Կարճիկյան փողոցի բնակիչ Աշոտ Մարտիրոսյանը:
Նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Սեւանի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ Մարտիրոսյանն այդ գիշեր մենակ չի գործել: Գողությանը մասնակցել էր նաեւ Մարիետա անունով մեկն` իր ընկերների հետ: Ավելի ուշ քրեական հետախույզները ճշտեցին կնոջ ինքնությունը` Վաղարշապատի բնակչուհի Մարիետա Խաչատրյանն է:
Դեկտեմբերի 25-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում Խաչատրյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Սեւանի բաժին:
Գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը