Արգելվել է մի շարք ապրանքատեսակների ներմուծումը Ռուսաստան
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուկրաինական մի շարք ապրանքների ներկրման արգելքի մասին որոշում է ստորագրել: Ինչպես նա հայտնել է թվիթերյան իր էջում, դա պատասխան քայլ է Ուկրաինայի կողմից պատժամիջոցային սահմանափակումներին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ ցուցակում ներառված են հացահատիկը, գարեջուրը, բուսայուղը: Ռուսաստանն արգելք է դրել նաև տուրբինների, տրանսֆորմատորներ, մանրախիճ, մանրացված քար, կրաքար ու հացի պատրաստման համար նախատեսված այլ պարագաներ: Արգելքի տակ են հայտնվել նաև պահածոյացված բանջարեղենի որոշ տեսակներ, շոկոլադը, գինիները, հրուշակեղենը և թարմ ու պահածոյացված ձուկը:
