Թուրքիայում հայկական եկեղեցու պետականացումը Պատրիարքարանի անգործության հետևանք է
ԱԺ պատգամավոր, «Արևմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության հիմնադիր անդամ Արագած Ախոյանը,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում, անդրադառնալով Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման մասին որոշմանը,հայտարարեց .« Թուրքիան առաջվա Թուրքիան չէ: Այնտեղ կան մարդիկ, ովքեր պատրաստ են մեզ հետ հավասար պայքարելու: Լինելու է այս քայլը դատապարտող հայտարարություն, բացի այդ՝ հարցը բարձրացվելու է նաև Թուրքիայի խորհրդարանում. Նրանք իրենց պառլամենտում մեր ընկերների և համախոհների միջոցով կզգան մեր քննադատական տեսակետները»: Միևնույն ժամանակ պատգամավորն ընդգծեց՝ ստեղծված իրավիճակը Պոլսո Հայոց Պատրիարքարանի և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի անգործության հետևանքն է: «Հարցի վերաբերյալ ակնկալում ենք նաև նրանց դիրքորոշումը»,- ասաց Արագած Ախոյանն՝ ավելացնելով, որ խնդրի վերաբերյալ արդեն մշակվել է ազգային հայեցակարգ:
