«Ով ոնց ուզում, գազ է տալիս». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու ոլորտում կատարյալ բարդակ է՝ Հայաստանի հեռուստատեսային բնագավառում և Երևանի հասարակական տրանսպորտում: Ով ոնց ուզում, գազ է տալիս, իր խելքին փչածին՝ քշում է: Կարծես հեռուստատեսության և ռադիոյի պետական հանձնաժողով կամ տրանսպորտի ոլորտը կարգավորող նախարարարություն կամ Երևանի քաղաքապետարան չկա: Երկու բնագավառում նման անտեր իրավիճակը չպետք է երկար շարունակվի»:
