Պիտի լինենք ուժեղ, որ չլինի պատերազմ.ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի շնորհավորական ուղերձը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և ծառայողներ, 2018 թվականը շատ բուռն էր իր կտրուկ փոփոխություններով, որոնք, հավատացած եմ, հայոց բանակի զարգացումը կդարձնեն արգասաբեր և համակողմանի` դրանով նպաստելով մեր երկրի սահմանների խաղաղությանն ու անդորրին: Տարին հագեցած էր իրադարձություններով` փոքր ու մեծ ձեռքբերումներով: Մեկնարկեց բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը, որի իրագործման արդյունքում զինված ուժերը կհագենան սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր և կարևորը` արդիական ձեռքբերումներով: Այս համատեքստում կարևոր իրադարձություն էր «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտ ամսին անցկացված ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը` նվիրված ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը, մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացմանը, նոր կապերի ստեղծմանն ու հատկապես սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում հայրենական արտադրության ցուցադրմանը: Ուրախալի փաստ է այն, որ հենց հայրենական արտադրության հեռակառավարվող սարքերի որոշ տեսակներ արդեն իսկ կիրառվում են առաջնագծում` զինվորին հնարավորինս զերծ պահելով անմիջական կրակի վտանգից: Զինված ուժերի կենսունակության ապահովման կարևոր գրավականներից են դեռ 2017 թվականին ներդրված և 2018 թվականից իրագործվող ժամկետային այլընտրանքային ծառայության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնք նախընտրելի դարձան հարյուրավոր երիտասարդների համար: Անցնող տարին հարուստ էր զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներով: Այդ առումով հատկապես պետք է առանձնացնել «Միջազգային բանակային խաղեր-2018»-ի շրջանակներում «Տանկային բիաթլոն» մրցույթում հայ տանկիստների փայլուն ելույթը, առաջին անգամ Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցույթը, արդեն 2-րդ անգամ անցկացվող «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, զորամիավորումների զորամասերում, զորավարժարաններում շտաբային զորավարժությունները, մարտական հրաձգությամբ մի շարք զորավարժություններ: Իրադարձություններ, որոնք, անխոս, նպաստում են հայ զինծառայողի` տեսական և գործնական գիտելիքների կատարելագործմանը, ցանկացած իրադրությունում ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությանը, միջազգային հարթակներում մեր զինված ուժերի ըստ արժանվույն ներկայացմանը, պետական կառավարման համակարգի բոլոր օղակների արդյունավետ և ներդաշնակ փոխգործակցության ամրապնդմանը: Ձեզնից յուրաքանչյուրը հայոց բանակի մի մասնիկն է, և զինծառայողների սոցիալական ապահովմանն ուղղված մի շարք ծրագրերը, որոնք, հուսով եմ, շարունակական կլինեն, հնարավորինս կբարելավեն ու կապահովեն յուրաքանչյուրիդ բարեկեցիկ ներկան ու երաշխավորված ապագան: Ժողովրդի կամքով արտահայտված նոր խորհրդարանի ձևավորմամբ 2019 թվականին մեր պետությունը թևակոխելու է զարգացման նոր փուլ: Անկանխատեսելի են հակառակորդի գործողությունները, և հնարավոր է, որ նա փորձի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: Այդ ամենի կանխումը հենց մեր զինված ուժերի խնդիրն է: Պիտի լինենք զգոն և համախմբված: Պիտի լինենք ուժեղ, որ չլինի պատերազմ... Շնորհակալություն եմ հայտնում սահմանին կանգնած զինծառայողներին: Խոնարհվելով զոհվածների հիշատակի առջև` շնորհակալություն նաև նրանց ընտանիքներին: Կորուստները չպետք է վհատեցնեն և թուլացնեն, այլ պետք է համախմբեն և, եթե դրանք եղել են թերացումների ու սխալների հետևանքներ, ապա դառը փորձը պետք է ավելի բարձրացնի զգոնությունն ու պատասխանատվությունը: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Գալիք տարին թող լինի խաղաղության, կայունության, համերաշխության, նոր ձեռքբերումների ու նվաճումների տարի: Թող բոլորի ընտանիքներում լինեն երջանկության բազմաթիվ պահեր, թևածի ուրախությունը, տիրի ջերմություն ու խաղաղ մթնոլորտ: Այդ ամենն, անշուշտ, փոքր ընտանեկան օղակից կներթափանցի մեծ ընտանիք` հայոց բանակ, որտեղ յուրաքանչյուրի փոքր քայլերով կերտված ճանապարհը առհավատչյան կլինի մեծ հաղթանակներով ապագայի: Ամենայն բարիք բոլորիս: Շնորհավոր Նոր տարի»:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am