28 օրում 27 մահ…
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեկտեմբերի 1-ից մինչ օրս ավտովթարների հետևանքով մահացել է 27 մարդ, իսկ 156 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ժողովու՛րդ, կա՛նգ առեք, էս ի՞նչ ենք անում: Ինքներս մեզ այսես ՛՛սպանելով՛՛ ու՞ր ենք գնում: Սա իսկական ողբերգություն է: Մեր ճանապարհները վերածվել են մահվան մայրուղիների: Գնալով համոզվում եմ, որ սա միայն ոստիկանության հարցը չէ, սա ողջ հասարակության խնդիրն է, և հրատապ քայլեր են անհրաժեշտ կատարելու՝ այս ողբերգության ընթացքը կասեցնելու համար… Հ.Գ. Տվյալները վերցվել են www.shamshyan.com կայքից»:
